ԲԱՄԲԱՍԱՆՔ
Արխիվ 16-20Մեր տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանն այս անգամ որոշել է, որ օգոստոսին արտակարգ դրության ռեժիմը չպետք է երկարաձգել: Մեր աղբյուրի փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանը թեեւ որոշել է չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ քաղաքացիները ազատ են լինելու եւ անելու են այն, ինչ իրենք են ցանկանում: Մեր աղբյուրը նշում է, որ արտակարգ դրության ռեժիմը չի երկարաձգվի, բայց համապատասխան մեկ այլ անունով ռեժիմ կստեղծվի ամեն կերպ հանրությանը «զսպաշապիկ» հագցնելու համար: Մեր աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ այդ նպատակով ԱԺ նոր օրենք է բերվելու, որը սահմանելու է այդ ռեժիմը նոր անունով, սակայն դիմակ-դնչկալների պարտադրանքով եւ ցույցերի ու հանրահավաքների արգելքով:

