ԾՆՈՂՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ԿԳՄՍ-Ն ՈՉԻՆՉ ՉԱՍՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՈՒՄ

Արխիվ 16-20

Երեկ Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան չընդունված դիմորդների ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում համալսարանի դիմաց: Նրանցից մեկը նշում էր. «Մենք այստեղ հավաքվել մեր զայրույթն ենք հայտնում, որովհետեւ այնպիսի անտրամաբանական, անարդար իրավիճակ է ստեղծվել, երբ 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 բալ ստացածները չեն ընդունվել: Որքանո՞վ է սա հարիր մեր պետությանը՝ հեղափոխությունից հետո»:

Նկատենք, որ նման դժգոհություններն ամենեւին էլ միայն «Բրյուսովից» չեն: Նույն բողոքները կան Պետհամալսարանից, Բժշկականից, մի խոսքով, գործնականում բոլոր բուհերից: Եվ ոչ միայն այդ կարգի բողոքներ: Շատերը դժգոհություն են հայտնում քննական համակարգից՝ սկսած ընդունելության քննությունների նկատմամբ հանրային վերահսկողությունից, վերջացրած բողոքարկումով: Կարճ ասած, որ կորոնավիրուսի անվան տակ ստացանք այնպիսի խայտառակ քննություններ, ինչպիսիք դեռ չէինք ունեցել: Ընդ որում, դեռ անգամ այն հանգամանքը, որ նման մեթոդիկան իսկական «ոսկու հանք» է կոռուպցիոն մեխանիզմների համար: Ինչով է պայմանավորված, որ մասնավորապես՝ կրկնակի բարձր բալ ստացողները ուսանողական տոմսը զիջել են կրկնակի ցածր ստացողներին, փորձեցինք պարզել ԿԳՄՍ նախարարի մամուլի պատասխանատու Օֆելյա Կամավոսյանից, ով ասաց, որ արել են պաշտոնական պարզաբանում եւ, որ դրանից ավելին ասելու ոչինչ չունեն: Այդ պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի վճարովի մասնագիտությունների թափուր տեղերի մրցույթին. եթե ընտրած մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությունից ունի դրական միավոր, եթե դրական միավորով քննությունը տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային քննությունը չէ, բայց ընդգրկված է տվյալ մասնագիտության քննությունների ցանկում: Առավելությունը տրվելու է տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությանը: Բուհերում լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 25-ին: Հայտնենք, որ բուհերի ընդունելության գործընթացում մասնագիտությունների մրցույթն անցկացվել է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար եւ վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ: Առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվել է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, եթե նշված մասնագիտություններում առկա են եղել թափուր տեղեր: Ընդունելության դիմում-հայտում հայտագրված որեւէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցել հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին»:

Այսպիսով, գործ ունենք բավականին խուճուճ համակարգի հետ, որտեղ որեւէ բան «դրսից» վերահսկելը պարզապես անհնար է: Այսինքն, նման համակարգով իրոք կարող են ցածի բալերով «հաղթել» բարձր բալեր ստացածներին, ու հետո պետք է բոլոր ցուցակները քչփորել՝ հասկանալու համար, թե ինչու այս  մեկն այստեղ ընդունվեց, մյուսը դուրս մնաց: Մինչդեռ նախարարության գործն առաջին հերթին հենց լիակատար թափանցիկություն եւ աշխատող բողոքարկման համակարգի ստեղծումն էր: Եթե հարցնես, կասեն՝ կորոնավիրուս էր, հազիվ կարողացանք: Իսկ իրականությունն այն է, որ կորոնավիրուսի անվան տակ հազարավոր շրջանավարտների կենսագրությանն այլ ընթացք տվեցին: Չնայած, այս «խմորը հաստատ դեռ շատ ջուր կվերցնի»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում