Երեսուն տարի ապրում ենք այսպես` առանց նահանջելու, պայքարելով, արարելով. ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ

Արխիվ 16-20

Հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության, ներկայիս իրավիճակի, հայ զինվորների մարտական ոգու, թշնամու քաղած դասերի մասին «Իրավունքը» զրուցել է թերթի Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ ՏԵՐ ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻ հետ: Սրբազանը լարված օրերին զինվորի նման թեժ կետերից չի իջել՝ որպես հոգեւոր հայր իր զորակցությունը տեղում հայտնելով սահմանը պահող մեր սպաներին: Մեր զրուցակիցը նախ փորձեց ամոփոփել անցած լարված օրերը.

- Հայոց բանակը մեկ անգամ եւս փաստեց, որ մշտապես վերահսկում է իրավիճակը եւ պատրաստ է ժողովրդի անվտանգությանը միտված ցանկացած ծանրության գործողություն կատարել: Շատ են խոսում, որ, օրինակ, այս օրերին Տավուշում տագնապի, խուճապի տրամադրություններ են: Չկա՛ նման բան, վստահեցնում եմ Ձեզ: Կրակոցները Տավուշում նորմալ են, պարզապես երբեմն սրացումներ են տեղի ունենում, ինչին ժողովուրդը ինքնակազմակերպված, կանոնավոր կերպով արձագանքում է: Մտահոգություն, լարվածություն բնականաբար առկա է, բայց մնացած երեւույթները՝ ոչ: Երեսուն տարի ապրում ենք այսպես` առանց նահանջելու, պայքարելով, արարելով եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք էլ ավելի ամրացնել մեր անվտանգությունը:

 

«Հակառակորդի մոտ խուճապային տրամադրություն է»

- Սրբազան, շատ ռազմական փորձագետներ նշում են, որ Ադրբեջանի կողմից երկրորդ դիվերսիոն փորձը հուսահատ քայլեր, որ ցանկացած գնով թեկուզ աննշան «հաղթանակ նկարեն»: Հետաքրքիր է Ձեր գնահատականը:

- Ես չեմ կարող քաղաքական գնահատական տալ, բայց, որ հակառակորդի մոտ խուճապային տրամադրություն է, դա փաստ է: Դա զգացվում էր նաեւ թռչող անօդաչու սարքերի աննախադեպ մեծաքանակությունից, ինչը նշանակում էր, որ բոլոր միջոցները սպառված են, որ իրենք ինտեսիվ կերպով օգտագործում են այդ սարքերը: Անգամ չեն խնայում` հարվածելով այնպիսի տեղեր, որտեղ այդ սարքերը կիրառելու անհրաժեշտություն չկա: Թշնամին փաստեց մեկ բան, որ այլեւս սպառված են բոլոր ուղիները, եւ որ իրենք բոլոր իմաստներով «քանդված, քայքայված» իրավիճակում են գտնվում:

 

«Ամենաուրախալին այն էր, որ առաջին արձագանքները եկան Արցախից»

- Սրբազան, Դուք հուլիսի 14-ին զոհված Գարուշ Համբարձումյանի մասին գրառում էիք կատարել: Ճանաչե՞լ եք նրան, ի՞նչ տրամադրություն ուներ մինչ զոհվելը:

- Այո, ցավ, շատ մեծ ափսոսանք եմ ապրում... Գարուշին հանդիպել էի նրա նահատակվելուց ընդամենը մեկ օր առաջ` զորքում: Մասնավոր զրույց չենք ունեցել, սովորականի պես ողջագուրվել ենք, այցելել ենք զինվորներին, միասին աղոթել ենք: Բարձր մարտական ոգու տեր սպա էր Գարուշը, ինչպես եւ ցանկացած զինվորական: Բաժանվեցինք՝ գրակախառնվելով, մինչ հաջորդ հանդիպումը: Ցավալիորեն, սակայն, մեր հանդիպումից հետո` 24 ժամը չանցած, Գարուշի եւ մեր մյուս տղաների զոհվելու գույժը ստացա: Մեզ համար յուրաքանչյուր զինվորի, սպայի անգամ թեթեւ քերծվածքը մեծ ցավ է, որովհետեւ անգնահատելի եւ բարձր արժեք է հայ զինվորը, հայ սպան: Առիթից օգտվելով` ցանկանում եմ ցավակցություններս հայտնել թե՛ Գարուշի, թե՛ Սոսի, թե՛ Գրիշայի եւ թե՛ Սմբատի ընտանիքներին, հարազատներին եւ մեր ողջ ժողովրդին: Մեր վիրավոր հերոս տղաներին էլ շուտափույթ ապաքնինում եմ մաղթում: Իսկ այսօր մեր սահմանները ամուր պահող հայ զինվորներին` շարքայինից մինչեւ հրամկազմ, տոկունություն: Տղերք, մենք գիտենք, որ Դուք ցանկացած պահի պատրաստ եք ամենաբարդ խնդիրները լուծել եւ հարկ եղած դեպքում` կյանքով վճարել: Մեր բանակի ներկայությունը հայ ժողովրդին անսահման վստահություն եւ ուժ է տալիս՝ ապրելու, արարելու եւ գլուխներս բարձր պահելու: Ուզում եմ, որպես հոգեւորական, երախտիքս հայտնել նաեւ համայն հայությանը՝ դրսեւորած այն բացառիկ կամքի համար: Եվ ամենաուրախալին այն էր, որ առաջին արձագանքները եկան Արցախից: Սա նշանակում է, որ մեր ամբողջականությունը երբեք չի խախտվել եւ չի էլ խախտվելու:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում