Այսօր սիրված  դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԻ մահվան օրն է

Արխիվ 16-20


Հուլիսի 22-ին մեր բոլորի կողմից սիրված  դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայ եկեղեցու կողմից պարգևատրված Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպե բարձրագույն մեդալով Գալյա Նովենցը մահվան օրն է:  Ցավալի է, որ կյանքից հեռանում են այնպիսի արտիստներ, որոնց ներկայությունն անհրաժեշտ է մեր երկրին ու մշակույթին: Սակայն կյանքի չգրված օրենքների դեմ բոլորս անզոր ենք: Գալյա Նովենցի կերտած կերպարներում հայ կինն է իր բոլոր առավելություններով և ինչո՞ւ չէ նաև թերություններով: Ֆիլմերում արտաբերած նրա նախադասություններից շատերը դարձել են թևավոր խոսքեր: «Ուստա Մուկուչ տեղդ վերընկիր», «Կեղնի մե օր, որ երկնքից տեսնիմ, թե էս աշխարհն ընչի է ըսպես ծուռ», «Լավ եմ անում կուզեմ կվառեմ, կմարեմ վառեմ մարեմ», «Կասեմ մեկ, երկու, երեք բարձր կխնդաք» և այսպես շատ ու շատ արտահայտություններ: Միայն նա կարող էր այնպիսի քաղցրությամբ արտաբերել յուրաքանչյուր բառ, որ կմտներ յուրաքանչյուրիս կյանք ու կենցաղ: Իր խաղացած դերերով նա ընդմիշտ կմնա բոլորիս սրտում: Հանգչիր խաղաղությամբ մեր սիրելի դերասանուհի:

Նունե Զաքարյան

Հ.Գ-- ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Գալյա Նովենցը (1937թ. հուլիսի 1 - 2012թ. հուլիսի 22) թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի էր։ 1954-1958թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում: 1958-1961թթ. աշխատել է Կապանի, 1961-1971թթ., 1983-1995թթ.`   Երևանի Սունդուկյանի անվան, 1971-1977թթ.`   Գյումրու, 1977-1983թթ.`   Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններում: Թատրոնում կերտել է բազմաթիվ դերեր: Նկարահանվել է նաև բազմաթիվ ֆիլմերում`   «Բարև, ես եմ», «Հեղնար աղբյուր», «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ», «Գիքորը», «Մեր մանկության տանգոն», «Կարոտ», «Որտեղ էիր, մարդ Աստծո» և այլն: 1985թ. Վենետիկի և Մինսկի կինոփառատոների ժամանակ «Մեր մանկության տանգոն» ֆիլմում լավագույն դերակատարման համար արժանացել է ժյուրիի բարձր գնահատականի և մրցանակի: 2007թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 2008թ. երևանյան «Արտավազդ» թատերական ամենամյա փառատոնի ժամանակ արժանացել է «Հատուկ մրցանակի»: Ստացել է նաև ՀՀ Պետական մրցանակ, «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» բարձրագույն մեդալ: 1995թ.-ից բնակվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, որտեղ էլ և մահացել է: Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում:

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում