Սթափվե՛ք, աշխարհի ամենաագրեսոր պետության հետ գործ ունենք. Նիկողոսյան

Արխիվ 16-20

Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին հայտարարել է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության հավանականության մասին: Անդրադառնալով ատոմակայանը հրթիռակոծելու ադրբեջանական նկրտումներին` մի շարք փորձագետներ եւ նաեւ ՀՀ ԱԳՆ-ն նշում են, թե Ադրբեջանը սրանով փաստում է, որ հուսահատության մեջ է, մինչդեռ «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար, ռուսաստանաբնակ գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ բոլորովին այլ կարծիք ունի:

- Ես այդպես չեմ մտածում, որովհետեւ, ամեն դեպքում, մեր առջեւ լուրջ եւ պոտենցիալ դարավոր թշնամի է կանգնած եւ հիմա հստակ իր մտահղացումների մասին հայտարարում է: Նախկինում էլ ռազմատենչ հռետորաբանությամբ ասում էր, որ նախահարձակ է լինելու, իսկ վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ հայտարարություններն օր օրի կյանքի են կոչվում: Այնպես որ, չէի ասի, թե Ադրբեջանը անճարությունից է այդպիսի հայտարարություններ անում: Ինձ համար սա մտահոգիչ է: Կարծում եմ` Ադրբեջանի նմանատիպ հայտարարությունները պատահական չեն, եւ պատկան մարմինները դրանից պետք է հետեւություններ անեն: Պարտադիր չէ Բաքվից մինչեւ Մեծամոր հրթիռ թռնի, տեսե՞լ եք Երեւանի կենտրոնում ինչ է կատարվում, թե քանի հոգի հայ կա զբոսնող եւ քանի օտարազգի ներկայացուցիչ, ովքեր, Աստված գիտի, որտեղից են եկել, ինչի համար եւ ինչ կարող են անել: Սրանից է պետք վախենալ, մանավանդ, որ այս պահին հակառակորդն ամբողջությամբ վիրավորված է եւ նախապատրաստվում է նոր հարձակումների:: Էլ չեմ ասում, որ մի հատ էլ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի պես երկիրն է ռազմատենչ հայտարարություններ անում, որ կանգնած է Ադրբեջանի կողքին: Սթափվե՛ք, աշխարհի ամենաագրեսոր պետության հետ գործ ունենք, որը մի քանի ամիս առաջ ամբողջ աշխարհի կարծիքը հաշվի չառնելով` մտավ Սիրիա, արհամարհելով բոլոր կոչերը Սուրբ Սոֆիայի եկեղեցին վերածեց մզկիթի: Սա այն նույն պետությունն է, որը 100 տարի առաջ կոտորեց միլիոնուկես հայ ժողովրդի: Ու այսքանից հետո դեռ ասում են լուրջ չէ՞, իրենք պատրաստված չե՞ն, այլ խուճապի՞ են մատնված: Չգիտեմ էլ ինչ ասել` ինչպե՞ս կարելի է այսպես հանգստացնել ժողովրդին, թե Ադրբեջանը հուսահատության մեջ է: Մենք շատ մտածելու ու անելու գործ ունենք: Այլեւս հայտնվել ենք լրիվ նոր հարթության մեջ, նոր մարտահրավերների առաջ, ուստի` նոր պայքարի ձեւեր է պետք փնտրել տարբեր ճակատներում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում