ԹԻՐԱԽՈՒՄ ԲՀԿ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԹԵ՞ՎՆ Է
Արխիվ 16-20Բոլորին քաջ հայտնի է, որ գործող իշխանության թիրախում վերջին ամիսներին ԲՀԿ-ն է, մասնավորապես` Գագիկ Ծառուկյանը: Ինչպես տեղյակ են շատերը, գործող իշխանությունները սիրում են պարբերաբար թիրախավորվել տարբեր քաղաքական, նաեւ ոչ քաղաքական ուժերի, եթե խոսքը վերաբերում է այլակարծությանը: Մեզ հասած լուրերի համաձայն` թավշյա իշխանություններին հիմա էլ դուր չի գալիս ԲՀԿ երիտասարդական թեւի ակտիվությունը: Մեր տեղեկություններով` քննարկվում է ԲՀԿ երիտասարդական թեւի որոշ ներկայացուցիչների ԱԱԾ հրավիրելու եւ հարցաքննելու հարցը: Այս ամենի նպատակն իհարկե հասկանալի է, սակայն, թե ինչու հենց երիտասարդական թեւը, թերեւս ժամանակի ընթացքում պարզ կդառնա:
ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

