Ջավախքում կրկին արշալույսները խաղաղ չեն
Արխիվ 16-20Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կկայանան այս տարվա հոկտեմբերի 31-ին: Արդեն իսկ հայտնի է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Ջավախքի Ախալքալակ եւ Նինոծմինդա շրջաններից, որպես Վրաստանի խորհրդարանի պատգամավորի մեծամասնական թեկնածու, առաջադրել է գործող պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` սա լուրջ վրդովմունք է առաջացրել գործող մեկ այլ հայազգի պատգամավորի` ՀԵՆԶԵԼ ՄԿՈՅԱՆԻ կողմնակիցների շրջանում, որը նույնպես «Վրացական երազանքից» է: Սոցցանցերում արդեն իսկ ակտիվ քննարկումներ ու փոխադարձ մեղադրանքներ են հնչում թե՛ Մկոյանի, թե՛ Մանուկյանի հասցեին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

