ՔԱՋԱՐԻ «ԶԻՆՎՈՐ» ՆԻԿՈԼԻ ԱՐԿԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԸ ԵՐԵՎՈ՞ՒՄ Է
Արխիվ 16-20Չէ, ինչ ուզում եք ասեք, Նիկոլի եւ չեխ երգիծաբան Յարոսլավ Հաշեկի ստեղծած քաջարի զինվոր Շվեյկի կերպարները շատ նման են: Երկուսն էլ բառադի են, գլուխգովան ու փչաց, երկուսն էլ լավ ուտելն ավելի բարձր են դասում, քան հայրենիքի շահը, ու երկուսի բախտն էլ միշտ բերում է եւ կարողանում են անպատիժ դուրս պրծնել անելանելի թվացող իրավիճակներից: Սակայն պատահական չէ, որ տաղանդավոր չեխ գրողն այդպես էլ անավարտ թողեց Շվեյկի արլածները, որպեսզի ընթերցողի դատին չներկայացնի այդ անբանի վատ վերջաբանը, իսկ մենք մեր «Շվեյկի» վերջաբանը տեսնելու ենք: Եվ եթե Հաշեկի վեպը հարստացրեց չեխերենը «Դու հիմար ես Շվեյկի պես» դարձվածքով, ապա Նիկոլի կենսագրությունը հայոց լեզուն հաստատ հարստացնելու բազում կծու թեւավոր խոսքերով...
ԱՄԵՆ ԻՆՉ PR-Ի ՀԱՄԱՐ, ՈՉԻՆՉ ԸՆԴԴԵՄ PR-Ի
Իսպանիայի դիկտատոր Ֆրանկոն թեւավոր խոսք ուներ. «Ամեն ինչ ազգի համար, ոչինչ ընդդեմ ազգի», ապա պոպուլիստ սկսնակ դիկտատոր Փաշինյանն ամեն ինչ ձգտում է ծառայեցնել սեփական վարկանիշին, հանուն վարկանիշի պատրաստ է զոհաբերել ամեն ինչ: Եվ Տավուշի մարտական գործողությունները նրա համար դարձան սեփական PR-ի հրաշալի առիթ: Այդ դասալիքի համար հանկարծ շատ սիրելի դարձան Վիգեն Սարգսյանի բանակային բարեփոխումները, եւ քիչ է մնացել, որ Նիկոլը հեղինակային իրավունքը գողանա պաշտպանության նախկին նախարարից: Դեռ բախտներս բերել է, որ խունտայի քարոզչամեքենան Նիկոլին չի վերագրել ու դրանով պղծել «Ազգ-բանակ» հայեցակարգը, բայց...
Ահա Նիկոլի «ռազմահայրենասիրական» գլուխգովանության թարմ օրինակ. «Չորեքշաբթի օրը հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցել էր Բերդի փրկարար ջոկատին պատկանող շտապօգնության ավտոմեքենան, որի անձնակազմը հրաշքով ողջ էր մնացել: Մեքենան սպասարկում էր սահմանապահ գյուղերին: Այսօր Բերդի փրկարարները ստացան նույն մեքենայի «յուղը վրան» տարբերակը: Եւս մի մեքենա ձեռքբերեցինք Նոյեմբերյանի փրկարարների համար: Մեքենաները քիչ առաջ հասան Տավուշ»:
Իսկ ահա մեկ այլ գրառում, որով «հաղթանակի փոշի» է ուզում նստացնել իր թանկագին անձի վրա. «Եվ ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ այս զինվորին, այս բանակին, այս սերնդին, այս ազգին հնարավոր է հաղթե՞լ: ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի` Բերդի տարածաշրջանում ժամկետային ծառայությունն ավարտող զինվորներն են, ովքեր վերջին իրադարձությունների բերումով հրամանատարությանը խնդրում են դեռ իրենց չզորացրել»: Բայց գրողը տանի, ի՞նչ կապ ունի Նիկոլն այդ պայծառ տղաների հետ, ովքեր իրենց դրսեւորում են ազնվականի հետ: Նրանք տոհմիկ հայեր են, իսկ Նիկոլը նրանց հակապատկերն է, լրիվ հակառակ եւ անհամատեղելի տեսակի ներկայացուցիչ է: Եվ այդ տղաների արարքը ոչ միայն անպարտելիության վկայությունն են, ալեւ ցայտուն ձեւով ցույն են տալիս, որ քայլասերված խունտան, երկու տարի շարունակ զոմբիներ, ստուկաչներ, բանսարկու անսեռ արարածներ բուծելու ուղղությամբ մեծագույն ջանքեր թափելով, այնուամենայնիվ չկարողացավ փչացնել մեր երիտասարդությանը: Արյան կանչն ավելի զորավոր գտնվեց, եւ այդ տղաներն ակնհայտորեն արժանի են շատ ավելի լավ իշխանության, իսկ հարեւանի զույք աչքը հանելու առիթը բաց չթողնող ժեխի համար Նիկոլն էլ է շատ...

ԽՈՒՆՏԱՅԻ ՎԱԽԵՐՆ ՈՒ ՏԱԳՆԱՊՆԵՐԸ
Սակայն հայրենասիրություն եւ բանակասիրություն խաղացող ու արդեն իսկ, Վանոյի ասած, «կամուֆլյաժե բիկինիոր» բազում թրաշամանուկներ գեներացրաց խուտան իսպառ տապալել է դիվանագիտական եւ արտաքին տեղեկատվական պատերազմի ուղղությունները: Քաղաքագետ Աղասի Ենոքյանի գնահատմամբ. «Գլխավոր Շտաբում ամփոփելով Տավուշի դեպքերը եւ տալով զարգացումների տեսլականներ, Նիկոլ Փաշինյանը կրկին մեր աչքը կոխեց իր «կախարդական փայտիկը»` կոռուպցիոն գումարների վերադարձը: Մարտական հաջողություններից հետո մեր դիվանագիտական անկարողությանը, միջազգային քարոզչության բնագավառում մեր խոշոր պարտությանը մենք պետք է հակադրենք կոռուպցիայի դեմ պայքարը: Այն հակակոռուպցիոն պայքարը, որը պետք է զարգացներ մեր տնտեսությունը, ապահովեր ներդրումներ, լուծեր սոցիալական խնդիրները, ապահովեր ժողովրդավարական զարգացումները, մի խոսքով, Հայաստանը դարձներ Շվեյցարիա, բայց այս բոլորի փոխարեն միայն առիթ է հանդիսանում Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրների ճնշելու եւ ապահովելու նորանոր քաղբանտարկյալներ: Հիմա, այս ոչ մի հարց չլուծած քաղաքական մեթոդը, պետք է լուծի երկրի անվտանգության եւ պաշտպանունակության խնդիրը: Պետք չէ շտապել ու Նիկոլին մեղադրել կրատիվության պակասի մեջ, թե` ինչ լինում է, նա էլի խոսում է կոռուպցիայի դեմ պայքարից: Այս անգամ կոռուպցիայի դեմ խոսելիս, Նիկոլ Փաշինյանը միանգամից երկու խնդիր է լուծում: Նախ, սա հստակ հայտարարություն է, որ էքսպրոպրիատորների էքսպրոպրիացիայի արդյունքում հպարտ քաղաքացիները մի քոռ կոպեկ էլ չեն ստանալու, քանի որ ամեն ինչ գնալու է բանակին: Եվ, որ ամենակարեւորն է` բանակը դա բյուջե չէ, ուր մտած ամեն դոլարը պետք է թափանցիկ լինի: Բանակը անգամ թալանի լեգենդար մեխանիզմ հանդիսացող ընտանեկան ֆոնդերը չեն, որոնց համար հպարտ քաղաքացիները թագավորական զույգին արդեն զզվացնում են` պահանջելով հաշվետվողականություն: Բանակը դա անվտանգություն է, ուրեմն` գաղտնիություն, եւ այլեւս ոչ ոք չի կարող հետեւել, ավելին` իրավունք էլ չունի հետեւել գումարների մուտքին ու ելքին»:
Այսինքն` Նիկոլը մնաց նույն նենգամիտ եւ ագահ Նիկոլը: Ի դեպ, ուշագրավ է դիկտատորիկի հետեւյալ հայտարարությունը. «Այս օրերին բազմաթիվ նամակներ ենք ստանում, զանգեր, որոնց հեղինակ մեր հայրենակիցները հետաքրքրվում են, թե ինչպես կարող են մեր բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ նման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Նվիրատվությունները կարելի է կատարել օնլայն եղանակով` ստորեւ հղված կայքի միջոցով: Խնդրում եմ նաեւ ձեռնպահ մնալ բանակի համար որեւէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից: Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, եւ գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո»:
Սակայն ինչո՞ւ վայ «գերագույն-գլխավորին» դուր չի գալիս ՀՀ քաղաքացիների եւ սփյուռքահայերի ձգտումը բանկի կարիքների համար անհրաժեշտ գույք գնելու եւ այն ուղղակի բանակին հասցնելու ձգտումը: Չէ՞ որ այդ եղանակով, մասնավորապես, 2016-ին բանակին հասցվեցին շոշափելի քանակով գիշերային տեսողության սարքեր եւ անվտանգությունն ապահովող այլ տեխնիկական միջոցներ, նաեւ մեծ քանակով հասարակ պարագաներ, որոնք հենց դիրերում թեթեւացնում են զինվորի կենցաղը... Դե արի ու մի կասկածիր, որ դրա ետին միտքը փողասիրությունն է` այդ գուքը չես վերածի «ուտելու» փողի, այն այդպես էլ կմնա գույք: Բայց միաժամանակ տեսակային վախ կա ռազմիկ խավից, Ռոբերտ Քոչարյանի որդի Լեւոնը դիպուկ հեգնում է. «Հայրենասիրությունն այն է, երբ չծառայած եւ մեր հաղթանակների հետ ոչ մի կապ չունեցող երկրիդ ղեկավարի ուղիղ հրահանգով դատում են հերոս հորդ, իսկ դու նույն այդ օրը սահմանին անձնուրաց կռիվ ես մղում թշնամու դեմ: Խոսքը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ Գրիգորի Խաչատուրովի մասին է: Խոնարհվում եմ մեր բոլոր հաղթանակները կերտողների առջեւ»: Իսկ արգահատելի դասալիք Արման Բաբաջանյանը, ով օրերս բարբաջում էր Թովուզի շրջանը գրավելու եւ ադրբեջանական նավթամուղերը հսկողության տակ վերցնելու մասին, մեկ էլ պեղում է ինչ-որ Սորոսի վաստակի, որը նրա սեփական քարոզչամիջոցի եթերում հանկարծ առաջ է տանում զարհուրելի կոնսպիրոլոգիա` իբր թե գեներալ Խաչատուրովի փայլուն հաղթանակների նպատակն է սեպ խրել «ռազմական եւ քաղաքական ղեկավարության միջեւ» եւ «նախկիննների» պատվերով ռազմական հեղաշրջում իրականացնել... Դա հուշում է, որ առաջնագծում իրավիճակի հանդարտացումից հետո չեն բացառվում նաեւ քաղաքական հալածանքներ հոր մարտական փառքը շարունակող գեներալ Գրիգորի Խաչատուրովի հանդեպ: Քայլասերվածների սրտում անհուն վախ կա: ՈՂնաշարով են զգում, որ շուտով պրծնելու է իրենց աստեղային ժամը եւ գալու է հատուցման ժամը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

