Ով էր երգիչ ԲՈԿԱՆ (Բորիս Արկադևիչ Դավիդյանը). կենսագրական
Արխիվ 16-20Այսօր 71 տարեկանում մահացել է երգիչ ԲՈԿԱՆ (Բորիս Արկադևիչ Դավիդյանը):
iravunk.com-ը ցավակցում է հարազատներին, մտերիմներին, ընկերներին: Նրա երգերը լսում էին նաև Հայաստանի սահմաններից դուրս: Վայելելով շատ մեծ համբավ նա իր երգերով զարդարում էր համերգային դահլիճները, խնջույքներն ու հարսանիքները:
Թող Աստված լուսավորի նրա հոգին: Հանգչի՛ր խաղաղությամբ, մեր սիրելի երգիչ:
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Բորիս Դավիդյանը ծնվել է Բաքու քաղաքում։ Հայրը եղել է պատերազմի մասնակից, որի ավարտից հետո աշխատանքի է անցել գործարանում, մայրը՝ Մարգարիտան եղել է կենսաբան, մահացել է վաղ տարիքում։ Բորիսը վաղ տարիքից հետաքրքրվել է երաժշտությամբ, բակերում և շենքերի մուտքերում նվագել է կիթառ և երգել տարբեր երգեր, որը դուր է եկել շատերին։ Նրա երաժշտական կարիերայի վրա մեծ ազդեցություն է ունեցել հայրը, որը նվագել էր մանդոլին և դեռ պատերազմի տարիներից գիտեր շատ երգեր։
որիսը սովորել է Տաշքենդի մեքենաշինական ինստիտուտում, առաջին ալբոմը ձայնագրել է 1972 թվականին։ Նա և իր երաժիշտ ընկերները հաճախ են ելութներ ունեցել տարբեր տեսակի խնջույքներում։ 1973-1974 թվականներին Բոկան աշխատում էր գիշերները՝ ձայնագրելով իր երգերը Թբիլիսիի «Մելոդիա» ձայնագրման ստուդիայում։ 1987 թվականին Բոկան ապրում է Մոսկվայում և երգել «Պոմիդոր» ռեստորանում։ 1988 թվականին ձայնագրել է «Դոլյա վարավսկայա» ալբոմը։
1996 թվականի սկզբին Բոկան իր ընտանիքի հետ ապրել է Երևանում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա, որտեղից էլ՝ ԱՄՆ Բոկան երկար տարիներ ելույթ է ունեցել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են ՝ Ալեքսանդր Բաղդասարովը (կլառնետ), Համլետ Գալուստյանը, Սուրեն Քերանյան (ստեղնաշարերային գործիքներ), Իգոր Սաֆարովը, Գեորգի Ագաբոպովը (մահացել է 1995 թվականին)։ Բոկայի մտերիմ ընկերիներից է եղել Յուրի Վարդանյանը, որի պատվին երաժիշտը երգ է գրել:
Համերգային ելույթներով հանդես է եկել Ավստրիայում, Թուրքիայում, Ռուսաստանում և այլ երկրներում:

