7.5 բալով չպետք է համալսարան ընդունվեն. Նարինե Դիլբարյան

Արխիվ 16-20

Այսօր բուհ չընդունված դիմորդները և նրանց ծնողները ԳԹԿ-ի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել:

Դիմորդների ծնողները բողոքում էին, որ տեղյակ չեն եղել, որ նախապատվությունը տրվելու է առաջին հայտին, ոչ թե դիմորդի ստացած գնահատականին: Արդյունքում, բարձր գնահատական ստացած դիմորդը ԲՈՒՀ չի ընդունվել: Նրանք նշում էին, որ խնդրի լուծման համար դիմել են ԳԹԿ-ին և ԿԳՄՍ-ին, սակայն դեռ արդյունք չկա: ԳԹԿ ներկայացուցիչը պարզաբանել է, որ այս տարի առաջնահերթությունը տրվել է առաջին հայտով դիմած դիմորդներին: Ստացվում է, որ առաջին հայտը գերակա է մյուս հայտերի նկատմամբ, այդ պատճառով նման իրավիճակ է ստեղծվել: ԳԹԿ ներկայացուցիչը նշել է, որ  չընդունված դիմորդները կարող են մասնակցել լրացուցիչ մրցույթին, սակայն այստեղ թափուր տեղերը շատ չեն:

Այս մասին զրուցեցինք  ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի հետ:

Մեր այն հարցին, թե ի՞նչ գնահատական կտաք այս ամենին և առհասարակ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, երբ 16 ստացող դիմորդը դուրս է մնում բուհից, իսկ 7.5 ստացողն ընդունվում է, Նարինե Դիլբարյանը պատասխանեց հետևյալ կերպ.

- Ըստ ամենայնի, տեղի է ունեցել սխալ հանգուցալուծում, որի հիմքում, ինչպես տեսնում ենք, ԳԹԿ-ն առաջ է մղում մի հիմնադրույթ, այն է, թե  նա, ով սրտանց ցանկացել է դառնալ քաղաքագետ, նշելով առաջին հայտով Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ապա կապ չունի, թե նա 7.5 է ստացել, թե ավելի վատ: Ըստ ԳԹԿ-ի` տվյալ ուսանողը պետք է գրավի այդ տեղը և վերջ:

Նարինե Դիլբարյանի պնդմամբ` այդ տարիքում մասնագիտություն ընտրելու սրտի թրթիռն այդքան էլ կարևոր հանգամանք չէ:

Ըստ մեր զրուցակցի` առաջին և երկրորդ հայտերով ընտրված մասնագիտությունները հիմնականում լինում են փոխկապակցված և սարերի ու ձորերի տարբերություն, ըստ էության, չկա:

« Օրինակ` միջազգայնագետը շատ լավ պետք է իմանա միջազգային իրավունք ասվածը: Այնպես որ, ասել, թե միջազգային հարաբերություններն ու իրավագիտությունը միանգամայն տարբեր մասնագիտություններ են, ճիշտ չէ:

Մեկ անգամ ևս կրկնում եմ` հարցին տրվել է սխալ հանգուցալուծում, և մտածել, թե առաջին հայտով ընդունված դիմորդը շատ ավելի նվիրված է իր ընտրած մասնագիտությանը, քան նա, ով երկրորդ հայտով է դիմել, շատ սխալ է:

Իմ համոզմամբ, 7.5-ը միավորն այն միավորը չէ, որով պետք է բուհ ընդունվեն: Լավ կլիներ,  գոնե հետագայում այդպես չլիներ:

Եթե մենք ուզում ենք բարձրորակ մասնագետներ ստանալ և ուզում ենք բարձրանա կրթության արդյունքի որակը, ապա եկեք չիջեցնենք այն »: 

Նարինե Դիլբարյանի խոսքով` պետք չէ արդարանալ, թե համավարակ է:

Մեր այն հարցին, թե ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դիմորդների հետ կապված կա՞ արդյոք նման խնդիր, մեր զրուցակիցը պատասխանեց հետևյալը.

- Ո՛չ, մեզ մոտ չկա նման խնդիր, բանասիրականի դիմորդները կարծես հենց միայն բանասիրական ֆակուլտետի համար են դիմել:

Հայկ Գևորգյան 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում