«Այս ամիսներին շատ նյարդային դարձա» ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ
Արխիվ 16-20«Իրավունք» թերթի զրուցակիցն է սիրված և տաղանդավոր երգչուհի Սոնա Շահգելդյանը, որի հետ անդրադարձանք նաև երկրում տիրող պանդեմիայից:
-Պանդեմիան ի՞նչ փոխեց Ձեր հոգեվիճակում:
-Ես Էությամբ անհանգիստ մարդ եմ: Իմ վրա ամեն ինչ ազդում է: Այս ամիսներին շատ նյարդային դարձա, որ չեմ կարողանում իմ սիրած գործով զբաղվել: Իսկ ես շատ սիրում եմ երգել: Երգը դա իմ աշխարհն է, իմ ամեն ինչն է: Շատ մարդկանց էլ ավելի ճանաչեցի, շատ մարդկանց հասկացա,շատ մարդկանց իմ կյանքից ջնջեցի, շատ մարդկանց թողեցի իմ կյանք: Մի խոսքով այս ամեն ինչը իզուր չէ, որ եղավ: Վերևն էլ Աստված կա, ես շատ հավատքով մարդ եմ առաքելական եկեղեցում կքված քրիստոնյա եմ: Այս ամեն ինչն ուղղակի չէր: Այնպես եղավ, որ բոլորն էլ սթափվեն, մի քիչ բարիանան: Բայց նշանակություն չունի աշխարհում վիրուս կլինի, թե պատերազմ մարդ եթե չար է, նախանձ է, չկամ է, իրենից ոչինչ չի ներկայացնում այդպես էլ միշտ մնում է: Իսկ լավ մարդիկ իմ կյանքում շատ մեծ տեղ ունեն և ինչով, որ կարողանում եմ նրանց օգնում եմ:
Նունե Զաքարյան
Հ.Գ-Հարցազրույցի շարունակությունը կարդացեք «Իրավունք» թերթի վաղվա համարում

