«Սուպեր» նախարարը վճռական է տրամադրված
Արխիվ 16-20Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, բուհ չընդունված դիմորդները և նրանց ծնողները ԳԹԿ-ի դիմաց բողոքի ակցիա են սկսել: Ակցիայի մասնակիցներից մեկը նշում է, որ 7-8 բալ ստացողներն ընդունվել են բուհ, իսկ 16 բալ ստացողները՝ ոչ: Սա որքանո՞վ է հարիր հեղափոխությունից հետո այս պետությանը: Նշում է դիմորդներից մեկի ծնողը: Ծնողներից մեկն էլ նշում է հետևյալը. Եթե մեր պատասխանը չստանանք, կգնանք Հանրապետության հրապարակ:
Ուշագրավ է, որ այս մասին կարծես ոչինչ չի մտածում ԿԳՄՍ «հրաշք» նախարարը:
Մեր տեղեկություններով, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասել է, որ ամեն բան օրենքի սահմաններում է, և շատ նորմալ է, որ 7.5 ստացող դիմորդն ընդունվում է համալսարան:
Մեր աղբյուրը նաև նշում է, որ նախարար Հարությունյանը բավականին վճռական է տրամադրված, և ոչինչ վերանայել չի պատրաստվում:
Հայկ Գևորգյան

