Սիրիայի նոր խորհրդարանում 3 հայ պատգամավոր կլինի
Արխիվ 16-20Հուլիսի 19-ին Սիրիայում կայացել են խորհրդարանական ընտրություններ, ըստ որի՝ Սիրիայի ժողովրդական ժողովի (խորհրդարան) պատգամավորներ են ընտրվել երեք հայ թեկնածուները՝ Հալեպից Ժիրայր Ռեիսյանը և Լյուսի Իսկենյանը, իսկ Դամասկոսից՝ Նորա Արիսյանը: Այս մասին հայտնում է Հալեպի Գանձասար թերթի ֆեյսբուքյան էջը:

