«ՈՍԿԵ ԳՆԴԱԿՆ» ԱՅՍ ՏԱՐԻ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԻ ՇՆՈՐՀՎԻ
Արխիվ 16-20France Football պարբերականը հայտարարել է, որ «Ոսկե գնդակ» մրցանակն այս տարի ոչ մեկին չի շնորհվի, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված։ Այս մասին հայտնում է Gazeta.Ru-ն։
Ըստ հայտարարության, առաջին անգամ «Ոսկե գնդակ» հեղինակավոր անհատական մրցանակի պատմության մեջ, այն ոչ մեկին չի շնորհվի։ Պատճառն այն է, որ համավարակով պայմանավորված, սեզոնի ընթացքում չափազանց երկար ընդմիջում եղավ եւ մի շարք եվրոպական առաջնություններ էլ ավարտվեցին վաղաժամ, ինչը նշանակում է, որ մրցանակի շնորհման ընթացքում օբյեկտիվությունը տուժելու էր։ Ուստի որոշում է կայացվել այս տարի ոչ մեկին էլ այն չշնորհել։

