ԿԳՄՍ-ն մտածում է եկող ուսումնական տարում արձակուրդների լինել-չլինելու մասին
Արխիվ 16-20Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, Հայաստանում անցյալ ուսումնական տարին կարծես թե սառույցի վրա գրվեց: Ամիսներ շարունակ դպրոցականներն ու ուսանողները չհաճախեցին կրթական հաստատություններ, և տարին ամփոփվեց հեռավար ուսուցման ծրարգրով:
Մեր տեղեկություններով, ԿԳՄՍ-ում քննարկվում է նաև այն հարցը, որ եկող ուսումնական տարում աշնանային և գարնանային արձակուրդները չեղյալ կհամարվեն, քանի որ տևական ժամանակ աշակերտներն այդպես էլ դպրոց չեն հաճախել:
Օդում կախված լուրերի համաձայն, ուսումնական տարվա սկզբին` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հարցը վերջնական կդրվի նախարարի սեղանին:
Հայկ Գևորգյան

