Սա սադիստություն է սեփական ժողովրդի հանդեպ. Վահան Բաբայան
Արխիվ 16-20«Անհապաղ վերացրեք բաց տարածքում դիմակ կրելու որոշումը, սա սադիստություն է սեփական ժողովրդի հանդեպ: Կոչ եմ անում հենց այսօր վերացնել այս անիմաստ եւ արդեն հանցավոր որոշումը: Բազմաթիվ անգամ զգուշացրել ենք եւ բարձրաձայել, որ մոտենում են շոգ եղանակները, եւ դիմակները վտանգավոր են առողջության համար: Ժողովուրդը ձեր ստրուկը չի խելքներդ աշխատացրեք եւ վերանայեք բաց տարածքներում դիմակ կրելու պարտադրանքի հարցը», - այս մասին գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ:

