Կրեմլում գնահատել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Արխիվ 16-20Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը շուտափույթ կկարգավորվի, ինչը թույլ կտա կարգավորել այդ երկրներից ՌԴ-ի քաղաքացիների հուզական ֆոնը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Դուք գիտեք, որ Մոսկվայում և Ընդհանրապես Ռուսաստանում շատ ադրբեջանցիներ են ապրում և շատ հայեր, և նրանք բոլորն էլ ՌԴ-ի բարյացակամ քաղաքացիներ են, ես նկատի ունեմ նրանց, ովքեր ՌԴ քաղաքացիներ են: Բացի միգրանտներից, նրանք մեր հասարակության բոլոր հարգարժան անդամներն են։ Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը չի կարող անմասն թողնել մեր այդ քաղաքացիներին, եւ, իհարկե, նրանք էմոցիոնալ կերպով իրենց արձագանքն են ցուցաբերում»,- ասել Է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում ուշադրություն դարձրե՞լ են Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիների միջեւ առկա խնդիրներին, այդ թվում՝ առեւտրային։ Նա հիշեցրել է, որ ՌԴ-ն երկու կողմերին զսպվածության կոչ է արել, անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին եւ դադարեցնել բռնության ցանկացած դրսեւորում:«Ուստի մենք հույս ունենք, որ որքան հնարավոր է շուտ այդ իրավիճակը կկարգավորվի, եւ այդ կերպ զգացմունքային ֆոնը նույնպես կվերադառնա նորմալ հուն»:

