Տավուշցիները մարտական են տրամադրված

Արխիվ 16-20

Տավուշի Ժողովրդագրական պատկերը,  հանրապետության մյուս մարզերի համեմատ, այնքան էլ հուսադրող չէ: Օրեր առաջ Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար հրետակոծում էին հայկական բնակավայրերը, թեև հայաստանյան կողմը ևս չնահանջեց, այնուամենայնիվ տագնապը կարծես տավուշցիների հողաթափերից կպած մաստակ լինի: Ամեն րոպե ու վայրյկան տեղաբնակները նոր իրադարձությունների են սպասում, բայց երբեք քաջությունն ու մարտական ոգին չեն կորցնում:

Տավուշի սահմանամերձ համայնքներում բնակվող մարդիկ տարբերվում են հատկապես իրենց անմիջական կեցվածքով: Ուժը, որ կարող է մարդու մեջ ապրել և դիմացինին ապրեցնել հատուկենտ մարդկանց է տրված:

Սամվել պապը, որն ապրում է սահմանամերձ Կողբ գյուղում մեր այն հարցին, թե ի՞նչ իրավիճակ է տիրում սահամանմերձ Նոյեմբերյանում պատասխանեց հետևյալը.

Ամեն բան լավ կլինի, կրակում են, բայց միշտ էլ կրակել են էս շան տղերքը:

Լավ է լինելու լավ...

Այգիներ ունեմ: Դեղծի ծառեր, թզի: Հոնի ծառեն ունեմ, թութ: Լոբի, սմբուկ, լոլիկ ամեն ինչ ցանում ենք, որ կարողանաք ապրել: Ամբողջ տարին տքնաջան աշխատում ենք, հիմա ո՞ւր պետք ա գնանք: Երբեք: Ոչ մի քայլ իմ տնից էն կողմ չեմ գնա: Թուրքը, էդ փալասն ո՞ւմ դռան շունը դառավ, որ...

Լավ է լինելու, լավ, նորից եմ կրկնում: Սիրտը պետք է լայն պահել:

Զարմանալի մեծ սիրտ ունեն այս մարդիկ, մի բան էլ իրենք են մեզ մխիթարում, սիրտ տալիս, փոխարենը մենք...

Սակայն լավատեսական պատեկրներից զատ կարելի և հանդիպել վատատեսկան և գորշ դեպքերի ևս:

84-ամյա Անժիկ տատիկը, որն արհամարհելով ծերությանը մինչ օրս  աշխատում է, փորձելով օգնել իր ընտանիքին  նշում է, որ Բերդից իրենց հեռավոր ազգականները ժամանել են Իջևան, քանի որ Իջևանում անհամեմատ ավելի ապահով է, քան Բերդում և Նոյեմեբերյանում: Բերդը ռմբակոծվում է, երեխաները փոքր են, գիշերները հանգիստ քնել չեն կարողանում: Տան մեծերը մնացել են, չեկան Իջևան , իսկ ահա երիտասարդները ստիպված թողել ու հեռացել են տնից: Հո երեխաները վախից շաքար չէին ստանալու:

Մի կերպ մեր տանը տեղավորվել են, մի մասը գետնին, մի մասը երկաթե մահճակալներին են քնում: Մի կերպ էլի, էդպես յոլա ենք գնում, բայց վստահ ենք, որ լավ է լինելու:

Տավուշցիներից շատերը մեզ հետ զրույցում նշում էին, որ ամեն բան կարգին է, չնայած կան մարդիկ, որոնք խուճապի են մատնվում, սակայն ամեն բան գրեթե նույնն է: Շարունակվում է կյանքը, շարունակվում է կյանքի բնականոն ընթացքը:

Տավուշցի մանուկներից շատերն անգամ նշում են, որ երբեք ու երբեք չեն լքելու իրենց հողն ու ջուրը, և չեն հուսահատվելու:

Տեղաբնակներից շատերը նաև ինչպես իրենք են ասում թուրք շակալներին պարզապես չեն էլ նկատում ու նշում են ՝ քանի մենք կանք, դրանք երբեք մեր ճանապարհը կտրել չեն կարող:

Հայկ Գևորգյան 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում