Ի՞նչ նորամուծություն կիրականացնի Նիկոլ Փաշինյանը օգոստոս ամսին
Արխիվ 16-20Արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանի Հանրապետությունն արտակարգ դրության ռեժիմում է գտնվում: Իշխանություններն արդեն մի քանի ամսի է, ինչ կրկնում են հետևյալ նախադասությունը.
«Այն պատճառները, որոնցով արտակարգ դրությունը հայտարարվել էր, շարունակում են գոյություն ունենալ, և դրանց արձագանքելու պատշաճ և արդյունավետ մեխանիզմներ ապահովելու համար անհրաժեշտ է կրկին երկարաձգել արտակարգ դրության ժամկետը»:
Շատերի կարծիքով` արտակարգ դրության երկարաձգումը պարզապես քաղաքական խաղ է, մասնավորապես` սոցիալական բունտերից խուսափելու հիանալի միջոց:
Տևական ժամանակ է, ինչ ՀՀ-ում «հպարտ քաղաքացիները» հայտնվել են ծայրահեղ ծանր սոցիալհոգեբանական իրավիճակում: Հիասթափույան ալիքն օր օրի ավելի է մեծանում, իսկ գործող իշխանությունները, օրինակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ իրենք նվիրյալներ չեն,և առանց պարգևավճարների աշխատելն անտրամաբանական է:
Մեր տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս անգամ որոշել է մարտահրավեր նետել ժողովրդին եւ հատկապես այն մարդկանց, ովքեր դժգոհում են այս իրավիճակից: Վերջինս կարծում է, որ օգոստոսին արտակարգ դրության ռեժիմը չպետք է երկարաձգել:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանը թեև որոշել է չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, այնուամենայնիվ, չի նշանակում, որ քաղաքացիները ազատ են լինելու և անելու են այն, ինչ իրենք են ցանկանում:
Մեր աղբյուրը նշում է, որ արտակարգ դրության ռեժիմը չի երկարաձգվի, բայց համապատասխան մեկ այլ անունով ռեժիմ կստեղծվի ամեն կերպ հանրությանը «զսպաշապիկ» հագնցնելու համար:
Մեր աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանն այս անգամ չգիտես ինչու ավելի վճռական է տրամադրված:
Հայկ Գևորգյան

