Թիրախում ԲՀԿ երիտասարդական թև՞ն է
Արխիվ 16-20Բոլորին քաջ հայտնի է, որ գործող իշխանության թիրախում վերջին ամիսներին ԲՀԿ-ն է, մասնավորապես` Գագիկ Ծառուկյանը: Ինչպես տեղյակ են շատերը, գործող իշխանությունները սիրում են պարբերաբար թիրախավորվել տարբեր քաղաքական, նաև ոչ քաղաքական ուժերի, եթե խոսքը վերաբերում է այլակարծությանը:
Մեզ հասած լուրերի համաձայն, թավշյա իշխանություններին հիմա էլ դուր չի գալիս ԲՀԿ երիտասարդական թևի ակտիվությունը:
Մեր տեղեկություններով` քննարկվում է ԲՀԿ երիտասարդական թևի որոշ ներկայացուցիչների ԱԱԾ հրավիրելու, և հարցաքննելու հարցը:
Այս ամենի նպատակն իհարկե հասկանալի է, սակայն, թե ինչու հենց երիտասարդական թևը, թերևս ժամանակի ընթացքում պարզ կդառնա:
Հայկ Գևորգյան

