Քանյե Ուեսթը ընտրողների հետ հանդիպման ժամանակ հեկեկեկացել է, հայհոյել եւ մեջբերել Աստվածաշունչը
Արխիվ 16-20Ռեփեր Քանյե Ուեսթն իր կողմնակիցների հետ առաջին հանդիպման ժամանակ, որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, կատակել է կորոնավիրուսի մասին, հայհոյել, արտասվել հիշողություններից եւ մեջբերել Աստվածաշունչը։ Հավաքվածների հետ նրա ժամաանոց շփումը հեռարձակվել Է «Youtube»-ում:
Ուեսթը եղել է «անվտանգություն» մակագրությամբ զրահաբաճկոնով՝ ծոծրակի մասում արված 2020 մակագրությամբ, առանց դիմակի եւ շփվել է փոքր բարձրության վրա կանգնած, որը թույլ է տվել, որ նա ոչ մի գլուխ բարձր լինի հավաքվածներից, որոնք կանգնած էին իրեն մոտ, առանց հաշվի առնելու առաջարկվող սոցիալական հեռավորությունը: Միջոցառումը տեղի է ունեցել Հարավային Կարոլինայում, որին մասնակցել է շուրջ 200 մարդ:
«Ես չորս տարի եղել եմ Թրամփի (ԱՄՆ նախագահ Դոնալդ) ճամբարում։ Ես բացատրել եմ՝ դեմոկրատները թքած ունեն սևերի վրա ... Քաղաքական գործիչները՝ Թրամփը, Բայդենը կամ Քանյե Ուեսթը չեն կարող մեզ ազատել։ Միակ բանը, որ կարող է մեզ ազատություն տալ, այն ուխտերին հետևելն է, որոնք տրվել են մեզ խոստացված Ավետյաց երկրի համար»,- ասել է երաժիշտը ։
Նա խնդրել է չհաշվել, որ քաղաքական ասպարեզում իր հայտնվելը պարզապես փորձ է՝ դեմոկրատներից խլել աֆրոամերիկացիների ձայները։ Այնուհետև երաժիշտը ծիծաղով ու կատակներով պատմել է, թե ինչպես է ժամանակին իր ընկերուհի եւ կին Քիմ Քարդաշյանը հայտնել իրեն իր հղիության մասին, եւ ինչպես են որոշում կայացրել՝ պահպանել երեխային։ Դա նրան իր ճակատագրի մասին հիշողությունների ուղղությամբ է տարել «Ինձ փրկեց մայրս։ Հայրս ուզում էր, որ աբորտ լինի։ Մայրս փրկեց իմ կյանքը։ Քանյե Ուեսթը չէր լինի, քանի որ հայրս շատ զբաղված էր»,- այս խոսքերով ռեփերը լաց էր լինում ։
Նրան որոշ ժամանակ եւ աջակցության ձայներ են պահանջվել դահլիճից, որպեսզի ուշքի գա եւ սկսի քննադատել աբորտները՝ միաժամանակ հանդես գալով դրանց օրինականացման օգտին եւ պարբերաբար բանավեճի մեջ մտնելով հյուրերի հետ: Ուեսթի կարծիքով՝ նրանց, ովքեր ծննդաբերում են, պետք է նյութական աջակցություն ցուցաբերել։ «Ես դրա համար ֆինանսավորում չունեմ, բայց գաղափար առաջ քաշելու հարթակ ունեմ»,- հավելել է նախագահի թեկնածուն:
Ուեսթը նաև կողմ է արտահայտվել երկրի հզոր զենքի ներուժին․ «Եթե այլ երկրներ գան, իսկ դուք զենք չունենաք, ի՞նչը, ըստ ձեզ, կլինի»։
Վերջում նա խնդրել է դահլիճից դուրս բերել մի դժգոհ հյուրի, եւ ավարտել է միջոցառումը՝ խնդրելով հանրությանը գնահատել նրա ելույթը որպես «շատ լավ» կամ «շատ վատ»։ Մի քանի հակադիր վանկարկումներից հետո դահլիճից, նա անմիջապես հրաժեշտ է տվել եւ վազել կուլիսներ։

