Մեկը պատկերացնո՞ւմ է Երևանի Ամերիկյան համալսարանում, ասենք, բեն Լադենի կամ շեյխ Նասրալայի դասախոսությունները. Shame.am
Արխիվ 16-20
RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանինպատասխանեց ով ասես՝ էլ սաֆարյան ստոպիկ (սրա տեքստի հեղինակը ժողվարչապետ աշխատող Փաշինյան Նիկոլն էր), էլ ինցեստաբան ու ինցեստագետ բարսեղյան լևոն, էլ ինչ թափթփուկ ասես: Խոսելու ցանկություն հայտնեց նաև Հին ու Նոր Հայաստանների ամենախոշոր թյուրիմացություն Դարբինյան Արմենչիկը: Եվ գրեց, ինչպես միշտ՝ ամբախ-զամբախ:
Սրա տեքստից զգացվում է, որ հավեսով չի էլ գրել, գրել է պարտադրված: Ըստ ամենայնի, սրան մակունց լիլիթն է հանձնարարել, որ մի բան ասի: Դե, մակունց լիլիթն էլ սրա սիրած աշխատողն է եղել, անգլերենի դաս է տվել Ռուս-հայկական համալսարանում, հետո դարձել է ինչ-որ արտասահմանյան կապերի բաժնի պետ: Ինչևէ, կարևոր չէ, թե ով է գրել տվել սրան, կարևորն այն է, որ այսօր ստիպված նորից գրում ենք Դարբինյան Արմենչիկի մասին:
Մինչ սրա պատասխանին անդրադառնալը կուզենայի խոսել Ռուս-հայկական համալսարանի քաղաքականացվածության մասին: Բանն այն է, որ Փաշինյան Նիկոլի հեղափոխությունից հետո բոլորը նկատեցին, որ հեղափոխության հիմնական հարվածային ուժն այդ համալսարանից էր: մակունց լիլիթ, ավինյան տիգրան, գրիգորյան սուրեն և տասնյակ այլ խայտառակություններ դուրս են եկել այդ համալսարանից: Կարելի էր կարծիք կազմել, թե ռեկտորն էնքան կայացած ու ամուր է քաղաքականապես, որ ընտրություն է կատարել և դեմ դուրս եկել Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի դեմ, քանզի հեղափոխականների էությունը արևմտականությունն ու ռուսատյացությունն էին: Մանավանդ որ Դարբինյանը նման կեցվածք դրսևորում է ոչ առաջին անգամ. նրա համալսարանում բյուջետային փողերով հակառուսական դասախոսություններ էին կարդում հատուկ հրավիրված ամերիկյան սովետոլոգները, Ուկրաինայի նախկին դեսպան Բոժկոն (ռուսական համալսարանի ուսանողները լաց էին լինում սրա գոլոդոմորի մասին դասախոսություններից): Մի խոսքով, իր կամքին հակառակ Դարբինյանն իր համալսարանը դարձրեց հակառուսական հարթակ: Իսկ ինչո՞ւ իր կամքին հակառակ: Որովհետև սեփական կամքով նման բան անելը պահանջում է կայացած ու հստակ քաղաքական կեցվածք, որը Դարբինյան Արմենչիկը չի կարող ունենալ:
2018-ի ապրիլի 17-ին նա ջերմորեն շնորհավորեց Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ, իսկ մի քանի օր անց գրում էր. «Ազգային կոնսենսուսի պահը եկել է, Ժողովուրդ: Հանրապետականն իր ԲՈԼՈՐ ներկայացուցիչներով պիտի հեռանա: Նրան չեն վստահում Հրապարակը, Նիկոլ Փաշինյանը, և ամենակարևորը՝ մեր ՆՈՐ և ՀՐԱՇԱԼԻ ՍԵՐՈՒՆԴԸ» (տեսնում եք, չէ՞, ինչ է ասում. Հանրապետականին չի վստահում անձամբ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը): Եվ ՌՀՀ-ն դարձավ հեղափոխության արդեն նաև նյութատեխնիկական հարթակ. ամերիկացիները Փաշինյան Նիկոլի ակցիաների կազմակերպիչներին ուղարկել էին 10 հազար սմարթֆոն, նախապես ծրագրավորված (որպեսզի, օրինակ, հարյուրապետը մեկ կոճակ սեղմելով կապ հաստատի տասնապետերի հետ և այլն), և դրանք միտինգավոր նախրի մենեջերներին բաժանվեցին երեք կետից՝ Ամերիկյան համալսարանից, ՌՀՀ-ից և ներկայիս պատգամավոր սարգսյան նաիրիի առանձնատնից՝ Նաիրի Զարյան փողոցում գտնվող:
Հետո Դարբինյան Արմենչիկը շատ ողջունեց կայացած հեղափոխությունը, շնորհավորեց հաղթողներին ու հիացավ նրանցով, կարծես ես էի ողջունել Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելը դրանից մի քանի օր առաջ…
Բնականաբար, Դարբինյանի հակառուսական գործունեությունը Ռուս-հայկական համալսարանում՝ ավելի շատ տարերային, բայց ոչ մտածված, չի լուսաբանվել ըստ պատշաճի: Նախկին իշխանություններն ուշադրություն չէին դարձնում դրա վրա, լուրջ չէին ընդունում: Լուրջ չէին ընդունում նաև Ռուսաստանում: Եվ նախագահ Մեդվեդևը Սերժ Սարգսյանի նստավայրում սրան պարգևատրեց Բարեկամության շքանշանով: Գիտե՞ր Մեդվեդևը, թե ինչով էր զբաղվում ռուսական բուհում պարգևատրվողը, ինչի վրա էր ծախսում ռուսական բյուջետային միջոցները: Եթե այո, ապա ինչպե՞ս է սրան պարգևատրելու հրամանագիր ստորագրել: Եթե ոչ, ապա ինչո՞վ են մտածել ՌԴ ԱԳՆ-ում ու դեսպանությունում՝ սրան ներկայացնելով ՌԴ բարձրագույն պարգևներից մեկին:
Այս ամենը խոսում է այն մասին, որ Ռուսաստանը դեռ հետ չի եկել 90-ականների Ելցինի ավերածություններից, պետական կարևորագույն ինստիտուտները դեռ լիարժեք չեն աշխատում ռուսական պետական շահի սպասարկման համար: Արդյունքում՝ Ռուս-հայկական համալսարանն առ այսօր ղեկավարում է մեկը, ով անլուրջ թյուրիմացություն է, ով իբր լիբերալ կեցվածք է ցուցաբերում՝ հետևելով երկրորդ ու երրորդ նախագահների կոմպլեմենտարիզմի ու «և-և»-ի օրինակներին, և արդյունքում ռուսական պետական բուհը վերածվեց հակառուսական հեղափոխության հարթակի՝ ռուսական բարձրագույն պարգևը կրողի գլխավորությամբ:
Մեկը պատկերացնո՞ւմ է Երևանի Ամերիկյան համալսարանում, ասենք, բեն Լադենի կամ շեյխ Նասրալայի դասախոսությունները: Ոչ, դա հնարավոր չէ, ռեկտորը չի հասցնի դա կազմակերպել՝ կկալանավորվի և կմեղադրվի պետական դավաճանության մեջ: Բայց ահա ռուսական համալսարանում դա հնարավոր է՝ բեն Լադենի և շեյխ Նասրալայի անալոգներն, ի դեմս ամերիկյան սովետոլոգների ու Ուկրաինայի՝ գոլոդոմորի մասնագետ դեսպանի, դա անում են: Իսկ Դարբինյանին մեղադրանք չի առաջադրվում, փոխարենը նրան ՌԴ նախագահը շքանշան է հանձնում: Սա խոսում է ռուսական պետության անլրջության և չկայացածության մասին, այլ եզրահանգման անձամբ ես չեմ կարող գալ: Եվ հետո էլ զարմանում են, թե այդ ինչպես ստացվեց, որ Ռուս-հայկական համալսարանը դարձավ հակառուսական հեղափոխության հարվածային ուժ: Հենց այդպես էլ ստացվեց՝ պետության անլրջության պատճառով: Զարմանալու բան այստեղ չկա:
Եվ այսօր այս չկայացած և անլուրջ թյուրիմացությունը՝ մարդ, որն անգամ որպես թյուրիմացություն ի վիճակի չեղավ կայանալ այս կյանքում, գրում է Մարգարիտա Սիմոնյանին, թե, իբր, իր արևին ամաչում է, որ Սիմոնյանի հետ կրում է նույն՝ Մովսես Խորենացու մեդալը, խորհուրդ է տալիս նրան կամ վերադարձնել այն, կամ արժանի լինել նրան (մեկը սրան խորհուրդ չտվեց վերադարձնել իր շքանշանը, մեկ է՝ նա երբեք դրան արժանանալը չի արդարացնի), հակառակ դեպքում ինքը՝ Դարբինյան Արմենչիկը, սկսում է իրեն անհարմար զգալ:
Մարգարիտա Սիմոնյանին խորհուրդ եմ տալիս փոքր-ինչ զբաղվել Դարբինյան Արմենչիկով: Հաստատ ռուսական օրենսդրության մեջ կարելի կլինի գտնել դրույթներ, որոնց հիման վրա դրան հնարավոր կլինի զրկել ՌԴ Բարեկամության շքանշանից և, բնականաբար, ՌՀՀ ռեկտորի պաշտոնից: Դրանով տիկին Սիմոնյանը մեծ ծառայություն մատուցած կլինի ՌԴ ԱԳՆ-ին, այլ համապատասխան ինստիտուտներին, որպեսզի ապագայում, նախ, որևէ ռուսական պետական հարթակ աշխարհում չվերածվի հակառուսական կենտրոնի, երկրորդ՝ դրա ղեկավարը չներկայացվի ՌԴ բարձրագույն պարգևների:
Ստորև՝ Արմենչիկ Դարբինյանի անիմաստ և բութ պատասխանը Մարգարիտա Սիմոնյանին ամբողջությամբ.
«Հարգելի Մարգարիտա Սիմոնյան (СимонЬян), չէի պատասխանի Ձեզ, եթե մոլորված մասնավոր անձ լինեիք՝ ազատ արտահայտելու անգամ ամենախելահեղ կարծիքը։ Բայց Դուք, ի մեծ ափսոսանք ինձ, մասնավոր անձ չեք։ Բնավ ոչ մասնավոր։ Դուք պատասխանատու եք ռուսաստանյան հաղորդումների համար արտասահմանում, և Ձեր ցանկացած գրառում այդ հաղորդման արտացոլումն է։ Բայց Դուք, թյուրիմացաբար, մասնավոր անձ չեք նաև Հայաստանի համար, քանի որ հայկական պետական մեդալի՝ «Մովսես Խորենացի» մեդալակիր եք, որը պատիվ ունենք նաև կրելու ես ու իմ ժողովրդի ուրիշ շատ արժանավոր ներկայացուցիչներ։ Ձեզ այն հանձնել են հայկական նախկին իշխանությունները, ավելի շուտ՝ ձրի, «ընկերության համար»։ Չեմ թաքցնի, որ ինչպեսև իմ շատ հայրենակիցներ, արդեն այն ժամանակ ինչ-որ անհարմարություն զգացի Ձեզ հետ նույն մեդալն ունենալու համար։ Բայց վերադառնամ Ձեր գրառմանը.
- Դուք դիմում եք հայկական իշխանությանը։ Որպես մասնավոր անձ, թեև նստացույցեր կազմակերպում եք Մոսկվայում հայկական դեսպանատան առջև։ Բայց Դուք մասնավոր անձ չեք, ուրեմն՝ Դուք ներկայացնում եք Ձեր գործատուին։ Չեմ կարծում, թե Ձեր գլուխը կշոյեն դրա համար;
- Դիմելով հայկական իշխանությանը՝ Դուք Ձեր ակնհայտ քամահրանքն եք հայտնում նրա հանդեպ։ Ցանկանում եմ նշել. լավն է այն, թե վատը՝ մեր իշխանությունն է, ընտրված Հայաստանի ժողովրդի կողմից, և Հայաստանի ժողովուրդը պահանջում է հարգալից վերաբերմունք իր իշխանության հանդեպ։ Եվ առաջին հերթին Ձեզնից՝ մեդալակրից, որովհետև իշխանությունը քամահրելով՝ Դուք այս պարագայում քամահրում եք նաև պետականակերտ էությունը՝ ժողովրդին, որին Ձեզ սխալմամբ դասում եք;
- Եթե Ձեր նպատակը Ձեր հրապարակմամբ Փաշինյանի իշխանությունը սասանելն էր, ապա համարձակվում եմ նկատել, որ Դուք դրանով միայն ամրացրիք սոցիալական համախմբումը Փաշինյանի շուրջ, ինչի համար Ձեզ առանձին շնորհակալություն. համախմբումն այժմ մեզ անհրաժեշտ է՝ ինչպես երբեք;
- Նրանք, ովքեր Ձեզ պարգևատրել են հայկական մեդալով, հավանաբար, Ձեզ տոտալ մոլորության մեջ են գցել Հայաստանում «Ռուսաստանի անդավաճան դաշնակիցների» առնչությամբ։ Մենք Հայաստանում, փառք Աստծո, Ձեզ անձամբ Ռուսաստանում մեր դաշնակից չենք համարում։ Դուք պարզապես հանդես եք եկել որպես ձեզ ձրի պարգևատրած նախկին իշխանությունների խիստ նեղ շահերի արտահայտիչ՝ դրանով իսկ, նորից, քաշելով գործատուին;
- Ղրիմը, Ղարաբաղը Ձեր թեման չեն, դա ակնհայտ է։ Ձեր թեման ինչ-որ «ռուսաստանցի գործարար հայերի» նեղ շահերն են, որոնց, ըստ երևույթին, ստիպել են հարկեր վճարել, նրանք էլ ծլկել են։ Ինչ վերաբերում է Ղրիմին՝ ես կխոստովանեի, մանավանդ հաշվի առնելով Ուկրաինայի միանգամայն անպարկեշտ դիրքորոշումը Հայաստանի հանդեպ։ Կարծում եմ, որ հայկական իշխանությունները նույնպես շուտով կմոտենան նման որոշում կայացնելուն;
- Մի խառնեք Պուտինին Ձեր կեղտոտ մերանին։ Եվ մի խանգարեք Պուտինին Ռուսաստանի վերածննդի իր առաքելության մեջ։ Հայ ժողովրդի ըմբռնմամբ՝ Մեծ Ռուսաստանն անհրաժեշտ է Մեծ Հայաստանին, ճիշտ այնպես, ինչպեսև հակառակը։ Եվ մենք անպայման կգանք փոխադարձ հարգալից, համարժեք դաշնակցային հարաբերությունների։ Կգանք առանց Ձեզ ու ի հեճուկս Ձեզ։ Եվ մի թքոտեք աջ ու ձախ։ Դա Ձեզ, մեղմ ասած, չի զարդարում;
- Հայ զինվորը հերթական անգամ ապացուցեց մեր ժողովրդի ուժը։ Դա ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ է։ Ինչը Ձեզ անհասանելի է պաթոլոգիապես։ Մեծն Մովսես Խորենացին, որի մեդալը Դուք անարժանորեն կրում եք, հնարավորինս հստակ արտահայտել է այդ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ «Սահման քաջաց՝ զենն յուրյանց»։ Ուստի, վերջ տվեք հիմարություններ հաղորդելուն։ Եվ սկսեք արժանի լինել մեդալին, կամ էլ վերադարձրեք այն, թե չէ մեզ համար իրոք անհարմար է»:

