Հռոմի պապը մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանում իրավիճակի սրմամբ
Արխիվ 16-20Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր անհանգստությունն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների սրման առումով՝ հույս հայտնելով, որ լարվածությունը շուտափույթ կհաղթահարվի: Այս մասին Վատիկանի առաջնորդը հայտարարել է կիրակնօրյա աղոթքի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը:
«Մտահոգությամբ եմ հետեւում վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինված լարվածության աճին։ Աղոթում եմ բոլոր նրանց ընտանիքների համար, ովքեր իրենց կյանքն են կորցրել այդ միջադեպերի ընթացքում։ Հույս ունեմ, որ միջազգային հանրության միջնորդությամբ, երկխոսության միջոցով եւ կողմերի բարի կամքի դրսեւորմամբ՝ խաղաղությունը երաշխավորող լուծում կգտնվի հանուն այդ սիրելի ժողովուրդների բարօրության», - ասել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը՝ կիրակնօրյա պատարագի ժամանակ։

