Քրիստոսի պայծառակերպությանը նվիրված շարական Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցում
Արխիվ 16-20iravunk.com-ի թղթակիցն այսօր գտնվում Էր Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցում, որտեղ Քրիստոսի պայծառակերպությանը նվիրված շարական էին երգում: Հավատացյալ ժողովուրդը մեծ հավատով և հույսով եկել էր Աստծո տուն և հիանում էր շրջապատի գեղեցկությամբ:
Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում: 1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։ Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են։ Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը։
Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա.Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին՝ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել։
Նունե Զաքարյան
Շարունակությունը դիտեք տեսանյութում

