Աշխարհի ամենահետախուզվող հանցագործներից մեկին հայտնաբերել են Բելառուսում
Արխիվ 16-20Wirecard ընկերության նախկին թոփ-մենեջեր Յան Մարսալեկը, որին ամբողջ աշխարհում փնտրում են մախինացիաների կասկածանքով, կարող է թաքնվել Բելառուսում: Նման եզրակացություն են արել հետաքննության հեղինակները, որոնց վրա համատեղ աշխատել են The Insider-ի, Bellingcat-ի, ինչպես նաեւ Der Spiegel-ի եւ McClatchy-ի նախագծերը:
2019 թվականին էլեկտրոնային վճարումների գերմանական օպերատոր Wirecard-ի ֆինանսական թղթերում անհամապատասխանություններ են հայտնաբերվել՝ ընկերության հաշիվներում չի եղել 1,9 մլրդ եվրո, որոնք հաշվետվություններում նշված են որպես ակտիվ: 2020 թվականին ընկերության թոփ-մենեջերներին, ներառյալ Մարսալեքին, որը զբաղեցնում էր օպերացիոն տնօրենի պաշտոնը, հեռացրել են աշխատանքից: Ընկերության ղեկավարը ձերբակալվել է հաշվետվությունների կեղծման եւ շուկայի մանիպուլյացիայի մեղադրանքով, իսկ Մարսալեքը փախել է:
Հետաքննիչների տվյալներով՝ նախկին թոփ-մենեջերը փորձել է խաբել հետաքննությանը՝ գնելով դեպի Ֆիլիպինների տոմսեր, սակայն այնտեղ նա չի մեկնել։ Նախկին գործընկերոջ հետ զրույցում այն հարցին, թե արդյոք նա գտնվում է «քաղաքականապես կայուն միջավայրում», Մարսալեկը պատասխանել է, որ անհանգստանալու առիթ չկա. «այստեղ նույն մարդիկ են իշխանության վերջին 25 տարիների ընթացքում»: Այն, որ խոսքը Բելառուսի մասին է, ըստ լրագրողների, հաստատում են սահմանը հատելու մասին տվյալները։ Նրանց խոսքով՝ Յան Մարսալեքը մասնավոր ինքնաթիռով Մինսկ է ժամանել հունիսի 19-ի գիշերը։
Հետաքննության մեջ Նաեւ նշում են, որ Մարսալեքը կարող էր կապված լինել ռուսական հատուկ ծառայությունների հետ եւ նույնիսկ գաղտնի տեղեկություններ է փոխանցել նրանց, սակայն հրատարակությունները ապացույցներ չեն բերում:

