Թուրքիայում փորձում են Երեւանի եւ Բաքվի հակամարտությունը կապել են Ռուսաստանի հետ․ Gazeta.ru

Արխիվ 16-20

Gazeta.ru-ն քննության է առել թուրքական սոցցանցերում ակտիվորեն շրջանառվող այն վարկածը, թե հայ-ադրբեջանական վերջին բախումները կազմակերպվել են Մոսկվայի կողմից։ Ավելին, որ դա Թուրքիայի նկատմամբ «վրեժ» էր՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու համար։ Ընդ որում, լրատվամիջոցը նաեւ նկատում է, որ այդ վարկածն ակնհայտորեն հատուկ միջամտությամբ են «ռասկրուտկա անում»։ Ըստ Gazeta.ru-ի․
- Թուրքիայի սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում մեծ տարածում է ստանում բավական ոչ միանշանակ այն կարծիքը, թե իբր Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրումը կարող է կապված լինել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի՝ ամբողջ աշխարհում ուղղափառ քրիստոնյաների համար կարևոր վայրի՝ մզկիթի վերածվելու հետ։ «Twitter»-ի մի շարք օգտատերերի վարկածով՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարելի է դիտարկել որպես «Ռուսաստանի պատասխանը» Թուրքիայի գործողություններին։ Մոսկվան, իբր, նպաստեց հակամարտությանը՝ ազդելով Երևանի վրա՝ փաստացի «հրահանգելով» հարձակվել ադրբեջանական կողմի վրա։ Հայ-ադրբեջանական սահմանին բախումները սկսվել են հուլիսի 12—ին, դրանք ընթանում են Թովուզի եւ Տավուշի շրջաններում՝ Լեռնային Ղարաբաղից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Գնդակոծության մեղքը կողմերն անընդհատ միմյանց վրա են բարդում, ինչը խանգարում է իրավիճակի կարգավորմանը։ Ենթադրությունն այն է, որ հակամարտությունը յուրօրինակ «վրեժ» է դարձել Սուրբ Սոֆիայի համար, եւ ընդհանրապես տեսաբանները ներկայիս իրավիճակը կապում են Լիբիայի եւ Սիրիայի վերաբերյալ Անկարայի քաղաքականության հետ: Այս կարծիքը մասամբ պաշտպանել է թուրքական Բահչեշեհիր համալսարանի պրոֆեսոր Աբդուլա Ագարը՝ «Haber Global» հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով՝ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումներն ընթանում են առանցքային վայրում՝ Թուրքիա տանող գազի եւ նավթի խողովակների մոտ։ Բացի այդ, Ագարը չի կարծում, որ Հայաստանի ղեկավարությունն ինքնուրույն է որոշել էսկալացիան։ Թե ով է ճնշում գործադրել Երևանի վրա, փորձագետը չի ասել, թեև անթափանց ակնարկել է կրկին Մոսկվայի վրա։

Բացի այդ, թուրք բնակչության մոտ տպավորություն են ստեղծվում, որ հակամարտության պատճառը կարող էին լինել նաեւ Հայաստանի ներքին խնդիրները։ Հայտնի տեսությունների շարքում առանձնանում է այն ենթադրությունը, որ Երեւանը հակամարտության Է գնացել Բաքվի հետ, որպեսզի բնակչությանը շեղի պետության առողջապահության եւ տնտեսության ողբալի վիճակից ՝ COVID-19 կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Ինչպես «Gazeta.ru»-ի հետ զրույցում հայտարարել է ՄԳԻՄՕ-ի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Վադիմ Մուխանովը, ընդհանուր առմամբ, սրացումը կարելի է բացատրել ներքաղաքական ծանր իրավիճակով, ճիշտ է՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ադրբեջանում։ «Երկու երկրների քաղաքական էլիտաները բախվում են ճնշման, ինչը նրանց դրդում է արկածախնդիր եւ արմատական որոշումների՝ հասարակության համախմբումը «արտաքին թշնամու» դեմ»,- կարծում է փորձագետը։

Իսկ եթե դիտարկենք Սուրբ Սոֆիայի տաճարի համար «վրեժխնդրության» մասին ենթադրությունները, ապա նման տեսությունները ոչ մի կերպ չեն առնչվում հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումներին։ Այսպես, միանգամայն ակնհայտ է, որ Անկարան գտնվում է Ադրբեջանի կողմում՝ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին համապատասխան։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքով՝ թուրքական կողմը էսկալացիայի պատասխանատվությունը բարդում է Երեւանի վրա, որն, իբր, երկար տարիներ ագրեսիայի քաղաքականություն է վարում՝ օկուպացնելով ադրբեջանական հողերը ։ «Խստորեն դատապարտում ենք հայկական կողմի հարձակումները Ադրբեջանի Թովուզի շրջանում։ Ցավակցություն ենք հայտնում զոհված ադրբեջանցի զինծառայողների հարազատներին ու մերձավորներին, շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին: Մենք կշարունակենք Ադրբեջանի զորակցությունն ու օգնությունը Հայաստանի դեմ»,- ընդգծել է Աքարը ։ Մոսկվան խորը մտահոգություն է հայտնել բախումների կապակցությամբ և առաջարկել է իր միջնորդությունը հակամարտության կարգավորման համար։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ռուսական կողմը երկու կողմերին զսպվածության եւ հրադադարի ռեժիմի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման կոչ է անում: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկու կարծիքով՝ Ռուսաստանը փորձում է հավասարակշռել իրավիճակը, որպեսզի կողմերը դուրս չգան որոշակի շրջանակներից ։ «Մոսկվայի առաջնահերթություններից է թույլ չտալ ռազմական բախումներ։ Խոսակցություններն այն մասին, թե Ռուսաստանն այդպես է ուզում աղճատել թուրքերին, անիմաստ են, Մենք պատասխանի բազմաթիվ այլ հնարավորություններ ունենք»,- հայտարարել է փորձագետը։ Մտքերն այն մասին, որ ռուսական կողմը կարող է հայ-ադրբեջանական հակամարտության հաշվին ինչ-որ կերպ վրեժխնդիր լինել Թուրքիայից, հորինված են, վստահ է Նադեին-Ռաևսկին։ Հայաստանն ու Ադրբեջանը ներքին հակասություններ ունեն, որոնք նրանք մշտապես օգտագործում են միմյանց դեմ։ Օրինակ՝ Բաքվում ասում են, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնքան վատ է, որ պատրաստ է պատերազմ սկսել հանուն իշխանության պահպանման։ Ընդ որում, կոնկրետ Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակը բավական դժվար է կապել կողմերի հակամարտության հետ։ Անկարայի գործողություններին Ռուսաստանում արձագանքները տարբեր էին, մասնավորապես, մի շարք տեղական քրիստոնեական եկեղեցիներ, այդ թվում ՝ Ռուսաց ուղղաափառ եկեղեցին, ափսոսանք են հայտնել ընդունված որոշման կապակցությամբ։ Իսկ Կրեմլում էլ տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի ցանկությունը մեկ անգամ չէ, որ երկրի ներքին գործն են անվանել։ «Մեզ համար կարեւոր է, որ Այա Սոֆիան՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձան, պահպանվի այն տեսքով, որով այն այժմ կա, եւ որ նրա մուտքը բաց լինի նրանց համար, ովքեր գալիս են Թուրքիա։ Մենք լսել ենք մեր թուրք գործընկերների հայտարարությունները <...>, որ Այա Սոֆիան կպահպանվի, և որ այնտեղ մուտքը բաց կլինի ։ Դա ԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ է առաջացնում»,- ընդգծել Է Դմիտրի Պեսկովը։

Միեւնույն ժամանակ, նման տեսությունների հակառակ կողմը այլ հարց է բարձրացնում՝ կա՞ արդյոք Ռուսաստանի եւ Թուրքիայի դիմակայությունը Կովկասում, հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության միջոցով, որտեղ, իբր, Մոսկվան կառավարում է Երեւանը, իսկ Անկարան վերահսկում է Բաքվին: Վադիմ Մուխանովի տեսանկյունից, ներկայումս այդ մասին խոսել պետք չէ, եւ տարածաշրջանում կողմերի բաց առճակատումը ավարտվել է դեռեւս 19-րդ դարում: «Վերջին անգամ կովկասյան տարածքը կողմերի միջև բաժանվում էր 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի արդյունքում, այն ժամանակ Ռուսական կայսրությունը ստացավ Բաթումիի շրջանը՝ ժամանակակից Աջարիայի տարածքը։ ԽՍՀՄ-ի ժամանակ Թուրքիան տարածաշրջանին չէր հավակնում եւ պաշտոնապես ճանաչում էր Խորհրդային Միության մաս»,- նշել է փորձագետը։ Թուրքիան վերջին 30 տարիների ընթացքում լուրջ խաղացող է դարձել Կովկասում՝ առաջ մղելով իր «մեղմ ուժը», մասնավորապես, տարածաշրջանի հյուսիսային եւ հարավային մասերում իր վարժարանների հաշվին, ընդգծել է Մուխանովը: Ադրբեջանը Կովկասում Անկարայի հիմնական դաշնակիցն է, նրանք գտնվում են այսպես կոչված միացյալ ռազմաքաղաքական միությունում։ «Մի շարք հարցերում Թուրքիայի և Ռուսաստանի կարծիքները տարբերվում են, բայց Մոսկվան այն խաղացողը չէ, ով կարող է կոճակի մեկ սեղմումով միացնել կամ դադարեցնել հայ-ադրբեջանական հակամարտությունը»,- եզրափակեց փորձագետը:

Իր հերթին Նադեին-Ռաեւսկին նշում է, որ Թուրքիան եւս չի կարող պարծենալ Ադրբեջանի վրա լիարժեք ազդեցությամբ: Նրա խոսքով ՝ հայ-թուրքական հակամարտությունը խիստ խանգարում էր Անկարային, երբ նա ակտիվորեն փորձում էր մտնել Եվրամիություն։ «Անկարայում նույնիսկ մտածում էին վերացնել այդ հարաբերությունները, որպեսզի հանգստացնեն Բրյուսելին եւ բարելավեն անդամակցության իրենց պայմանները։ Սակայն դա չստացվեց Ադրբեջանի դիրքորոշման պատճառով. ադրբեջանական տարածքում զանգվածային ցույցեր են սկսվել թուրքական դրոշների այրման հետ միասին»,- հավելել է փորձագետը ։ Այսպիսով, ընթացիկ իրավիճակը քննարկելիս, Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ Հայաստանի եւ Ադրբեջանի անձնական խնդիրների մասին, որոնք, ըստ էության, իրավիճակի վատթարացման պատճառ են դարձել: Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխգործակցությունը, ընդհակառակը, վերջին ժամանակներս լավ մակարդակի վրա է գտնվում, եթե բացառվեն Սիրիայի եւ Լիբիայի վերաբերյալ մի շարք վիճելի հարցեր:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում