Սահմանը դմփ-դմփ-հու գոռալու տեղ չէ. Նիկողոսյան

Արխիվ 16-20

Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին հայտարարել է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության հավանականության մասին: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար, ռուսաստանաբնակ գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ:

- Պարոն Նիկողոսյան, ի՞նչ կասեք ատոմակայանը հրթիռակոծելու ադրբեջանական նկրտումների մասին: Մի շարք փորձագետներ եւ նաեւ ՀՀ ԱԳՆ-ն նշում են, թե Ադրբեջանը սրանով փաստում է, որ հուսահատության մեջ է:

- Ես այդպես չեմ մտածում, որովհետեւ, ամեն դեպքում, մեր առջեւ լուրջ եւ պոտենցիալ դարավոր թշնամի է կանգնած եւ հիմա հստակ իր մտահղացումների մասին հայտարարում է: Նախկինում էլ ռազմատենչ հռետորաբանությամբ ասում էր, որ նախահարձակ է լինելու, իսկ վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ հայտարարություններն օր օրի կյանքի են կոչվում: Այնպես որ, չէի ասի, թե Ադրբեջանը անճարությունից է այդպիսի հայտարարություններ անում: Ինձ համար սա մտահոգիչ է: Կարծում եմ՝ Ադրբեջանի նմանատիպ հայտարարությունները պատահական չեն եւ պատկան մարմինները դրանից պետք է հետեւություններ անեն: Պարտադիր չէ Բաքվից մինչեւ Մեծամոր հրթիռ թռնի, տեսե՞լ եք Երեւանի կենտրոնում ինչ է կատարվում, թե քանի հոգի հայ կա զբոսնող եւ քանի օտարազգի ներկայացուցիչներ, ովքեր, Աստված գիտի, որտեղից են եկել, ինչի համար եւ ինչ կարող են անել: Սրանից է պետք վախենալ, մանավանդ, որ այս պահին հակառակորդն ամբողջությամբ վիրավորված է եւ նախապատրաստվում է նոր հարձակումների: Էլ չեմ ասում, որ մի հատ էլ ՆԱՏՕ-յի անդամ Թուրքիայի պես երկիրն է ռազմատենչ հայտարարություններ անում, որ կանգնած է Ադրբեջանի կողքին: Սթափվե՛ք, աշխարհի ամենաագրեսոր պետության կողմից է հնչում այս հայտարարությունը, որը մի քանի ամիս առաջ ամբողջ աշխարհի կարծիքը հաշվի չառնելով՝ մտավ Սիրիա, արհամարհելով բոլոր կոչերը Սուրբ Սոֆիայի եկեղեցին վերածեց մզկիթի: Սա այն նույն պետությունն է, որը 100 տարի առաջ կոտորեց միլիոն ու կես հայ ժողովրդի: Ու այսքանից հետո դեռ ասում են լուրջ չէ՞, իրենք պատրաստված չե՞ն, այլ խուճապի՞ են մատնված: Չգիտեմ էլ ինչ ասել՝ ինչպե՞ս կարելի է այսպես հանգստացնել ժողովրդին, թե Ադրբեջանը հուսահատության մեջ է: Մենք շատ մտածելու ու անելու գործ ունենք: Այլեւս հայտնվել ենք լրիվ նոր հարթության մեջ, նոր մարտահրավերների առաջ, ուստի՝ նոր պայքարի ձեւեր է պետք փնտրել տարբեր ճակատներում:

- Ինչպես ասում են՝ պարտությունը որբ է, իսկ հաղթանակը բազում տերեր ունի: Հիմա հանրային տիրույթում ավելի շատ քննարկվում է, ոչ թե հնարավոր զարգացումներն, այլ թե ով էր սահմանում մեր բանակի ունեցած հաջողությունները կերտողը: Ի՞նչ կասեք այս մասին:

- Շատ ուրախ եմ նոր ձեռքբերումներով, բայց քանի դեռ հարցի վերջնական լուծումը չունենք, պետք է պատրաստ լինենք ավելի մասշտաբային պատերազմի, ոչ թե մի փոքր առաջխաղացմամբ, ընդամենը կանխելով ռազմական ագրեսիան Հայաստանի պետական սահմանին, ոգեւորվենք: Չպետք է մոռանանք, թե արդյունքում քանի կյանքեր տվեցինք այդ փոքր ձեռքբերման համար: Տպավորությունն այնպիսին է, որ Հայոց փառապանծ բանակի զինվորների կյանքի շնորհիվ ձեռք բերված մի դիրքով, վերջնականապես հաստատագրված է մեր հաղթանակը, հիմա էլ փնտրում են, թե այս հաղթանակի տերն ով է: Եղածն ընդամենը մի դիրք է, որը բարելավվել ենք քանի կյանքի ու վիավորների գնով: Աստված չանի, բայց ո՞վ այդքան վստահություն ունի, որ նույն հաջողությամբ մինչեւ այս ցանցառամիտներն ընկնեն խոսալով՝ ավելի կարեւոր ու մեծ հենակետերում խնդիրներ չեն լինի եւ լայնամասշտաբ պատերազմ չի սկսվի: Մինչդեռ այն կարող է սկսվել Հայաստանի եւ Արցախի սահմանի ցանկացած կետից, իսկ եթե զուգահեռ երեք կետից լինի, այդ դեպքում՝ ի՞նչ պետք է անենք: Իշխանավորները թող այդ մասին մտածեն եւ չմոռանան, որ մեր դիմաց կանգնած է նաեւ թուրքական մեկ միլիոնանոց կանոնավոր բանակը: Իսկ այս փոքրիկ ձեռքբերման ուղիղ հասցեատերը հայ ժողովուրդն է եւ նրա արի զավակները: Մեր բանակն ամեն հայի տան տղամարդն է ու դեռ շատ անելիքներ ունենք՝ մեր վերջնական հաղթանակին հասնելու համար: Պետք չէ բանակն էլ բաժանել սեւերի ու սպիտակների, բոլորս էլ ունենք զինվորներ այդ բանակում ծառայող, հետեւաբար ձեռքբերումներն ու  հաղթանակներն էլ ամբողջ հայ ժողովրդինն է: Ու ոչ ոք թող չշտապի ասել, թե սա տրամաբանական շարունակությունն է  «թավշյա հեղափոխության», եւ սահմանին ունեցանք հաջողություն իշխանության ռազմական փորձ ունեցող տաղանդավոր գործիչների շնորհիվ: Հատկապես, որ այդ փոքր ձեռքբերումն էլ, որ ունենք, իրենց հետ ընդհանրապես կապ չունի: Մի օրով, մի ժամով, մի վայրկյանով են մտածում, իսկ վաղն ի՞նչ է լինելու: Պատերազմի ժամանակ կարող է մի դիրք ձեռք ես բերում, հինգ դիրք էլ իրենք են գրավում, հետո՝ 15 դիրք էլ դու ես առաջ գնում, միշտ էլ այդպես է եղել: Ովքեր այս մի դիրքը չեն կարողանում բաժանել իրար մեջ, վաղն, Աստված չանի, 5 դիրք կորցրեցին, դրա պատասխանատվությունն իրենց վրա չեն վերցնելու: էլի նախկիններն են մեղավոր լինելու, բայց այդ դեպքում չգիտեմ, թե նախկիններն ինչ առումով պետք է մեղավոր լինեն, երեի, որ այդ դիրքերում եսիմ ինչեր չեն դրել ժամանակին: Այնպես որ, պետք չէ այդ ցանցառամիտների խելքին ընկնել: Հաշվի առնելով՝ ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Թուրքիայի ամենաբարձրաստիճան ղեկավարների կողմից արված ռազմատենչ հայտարարությունները՝ մտավախություն ունեմ, որ այս պատերազմը դեռ շատ ավելի լայնամասշտաբային է լինելու ու ամեն ինչ դեռ առջեւում է: Որեւիցե մեկը չի կարող ասել, թե այս պահին կամ մոտակա ժամանակներս երբ, որտեղից եւ ինչ տեսակ նոր ռազմական ագրեսիա կսկսվի Հայաստանի Հանրապետության եւ Արցախի պետական սահմաններում: Ուստի՝ այս ընթացքում մեզ պառակտել պետք չէ, այլ պետք է միաբանության կոչեր հնչեն:

- Միաբանության կոչերի փոխարեն՝ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարում է, թե ազգի տականքն ավելի վտանգավոր է, քան արտաքին թշնամին եւ կրկին սեւ ու սպիտակի գծեր տանում քաղաքական ուժերի միջեւ

- Ամոթ է: Ի՞նչ է խոսում էդ «դուռակը»: Եթե սահմանի կանգնած զինվորի եղբայրները եւ ծնողները չեն ընդունում տվյալ իշխանության վարվող քաղաքականությունը, հիմա այդ զինվորն ո՞վ է, նրա ծողներն ովքե՞ր են: էս ի՞նչ պառակտում են մտցնում: Մարդ իր երեխային տա պետությանը, որ հայրենիք պաշտպանի, ասեն՝ դու ներքին թշնամի՞ ես, որդուն էլ ասեն՝ այ դու ապրես, որ արտաքին թշնամու դե՞մ ես պայքարում: Սա աբսուրդ է: Պետք է վերջ տալ այս մտածելակերպին եւ գիտակցել, որ այսպիսի պահվածքով եւ կեցվածքով ամբողջ մի ժողովրդի մխրճում են անհասկանալի խորը եւ անելանելի վիճակի մեջ:

- Այսօրվա իշխանության գնահատմամբ՝ ճիշտ այդպիսի հայր ու որդին են Խաչատուրովները: Հայր Խաչատուրովին իմքայլականները ջանք ու եռանդ չէին խնայում կալանավորելու համար, իսկ որդի Խաչատուրովն այսօր երկրի սահմաններն է բարելավում:

- Յուրի Խաչատորովը հերոս, լեգենդար մարդ է, նրանով հպարտանալ է պետք: Նրա սերնդակիցներն են մեզ տվել անկախ պետություն, ազատագրված Արցախ՝ ազատագրված սահմաններով: Նրանք իրենց անելիքն արել են, ճիշտ է, շատ դժվար էր անելը, բայց հիմա կրկնակի ավելի դժվար է այդ եղածը պահել: Կարողացան պահել՝ փառք ու պատիվ պահողներին, չկարողացան՝ հազար ամոթ: Նոր սերնդի սուրբ պարտականությունն է եղածին տեր կանգնել՝ իր կյանքի գնով: Տեր կանգնեց, ուրեմն՝ այդ սերունդների հետնորդն է, տեր չկանգնեց, ուրեմն՝ այդ սերունդերի հետնորդը չէ: Իսկ  Խաչատուրովի սերունդն այսօր էլ է սահմանում հաղթանակ է կերտում փառապանծ ձեւով: Բա տանկի դիմաց ո՞ւր էին «դուխովները», «դուխովներից» քանի՞ հոգի է թշնամուն կարողացել հետ մղել:

- Համենայնդեպս, «դուխովներից» ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը Տավուշի գյուղերում սելֆիներ էր անում…

- Թող էլի սելֆի անեն, գործ անողը գիտի ինչ պետք է անել եւ իր գործն անում է: Ու այդ արածով հպարտանալ է պետք: ժողովրդին էլ պետք է պատրաստել ավելի շատ հաղթանակներ կերտելուն, ինչը կարող է լինել միայն միասնական պայքարով: Հայաստանը բոլորիս տունն է, բոլորիս հայրենիքը, բոլորս էլ հայ ենք եւ պետք է մեր երկրին տեր կանգնենք:  Պետությունն էլ պետք է կարողանա ամեն ինչ անել, որպեսզի, հասարակության պառակտված շերտերը միավորի: Հակառակ դեպքում՝ ցավոք, ոչ մի լավ տեղ այս ամենը չի տանելու: Սահմանը դմփ-դմփ-հու գոռալու տեղ չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում