Թալիբները պատասխանել են՝ Ռուսաստանի հետ դավադրության մեղադրանքներին
Արխիվ 16-20«Թալիբանի» (արգելված է Ռուսաստանում) պաշտոնական ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը մեկնաբանել է Ռուսաստանի հետ՝ շարժման դավադրության մասին մեղադրանքները: Այս մասին նա հայտարարել է RT հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ։
«Այդ «ռուսական պարգևատրումները» չեն համապատասխանում իրականությանը։ Մենք չենք պայքարում ինչ-որ մեկի փողի դիմաց։ Մեր մարդիկ ունեն սեփական գաղափարախոսությունը, որի համար նրանք կռվում են և զոհաբերում են իրենց», — ասաց նա։
Շահինը ենթադրել է, որ նման մեղադրանքները կապված են ամերիկյան ներքին քաղաքականության եւ ԱՄՆ-ի եւ թալիբների միջեւ խաղաղ համաձայնագիրը վերացնելու ցանկության հետ:
The New York Times-ը հունիսի 26-ին, վկայակոչելով հատուկ ծառայությունները, հայտնել է, որ ռուսական ռազմական հետախուզությունը գաղտնի առաջարկել է վճարել ամերիկացի զինծառայողների սպանության համար: Այսպիսով Մոսկվան, իբր, ցանկացել է խափանել թալիբների հետ ԱՄՆ-ի խաղաղ բանակցությունները, ասվում է հրապարակման մեջ: Թերթը Ռուսաստանի «Թալիբանի» հետ «դավադրության» գլխավոր միջնորդ է անվանել աֆղան թմրադեղերի մաքսանենգի՝ Ռահմաթուլլա Ազիզիին: Թրամփն այս տեղեկատվությունն անարժանահավատ է համարում, այն նաեւ հերքել են ինչպես թալիբները, այնպես էլ Մոսկվան:
«Թալիբանը» ստեղծվել է 1994-ին՝ Աֆղանստանում, քաղաքացիական պատերազմի թեժ պահին։ 1996-2001 թվականներին թալիբները իշխանության ղեկին էին գտնվում երկրում, իսկ 2001-ին տապալվելուց հետո պարտիզանական պատերազմ են սկսել Աֆղանստանում և Պակիստանում կառավարական զորքերի և ՆԱՏՕ-ի ուժերի դեմ։ ԱՄՆ-ն զորքեր Է մտցրել Աֆղանստան 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո։

