ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը. ՊՆ
Արխիվ 16-20Սահմանագոտու առանձին հատվածներում ադրբեջանական կողմը շարունակել է կիրառել տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր և շուրջ 70 կրակոց արձակել հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով և պատրաստ են կատարելու առաջադրված մարտական խնդիրները։

