Պետք չէ այդքան շեղվել ծիրանի թեմայի վրա. Նիկողոսյան

Արխիվ 16-20

Հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններն իրենց ազդեցությունն ունեցան նաեւ Մոսկվայում: Ադրբեջանցիները նախ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ոտքերով հայկական ծիրան տրորեցին, ապա արգելվեց հայկական ծիրան վաճառելը Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկում՝«Ֆուդ Սիթի»-ում, որտեղից կեսգիշերին հանել էին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները։ Խնդիրն այն է, որ շուկան պատկանում է ծագումով ադրբեջանցի գործարարներ Գոդա Նիսանովին եւ Զարահ Իլիեւին:

Սակայն, ադրբեջանական գործողությունները հակառակ ազդեցությունն ունեցան. հայ-ադրբեջանական ծիրանային կոնֆլիկտը վերաճել է տոնի: Ռուսաստանում ապրող հայերը ֆլեշմոբ են սկսել, նրանք գնում են բեռնատարների կայանատեղի, մեծ քանակությամբ ծիրան գնում ու սոցցանցերում տեսանյութ տարածում` հորդորելով, որ մյուսներն էլ միանան իրենց։

Ինչ վերաբերում է ադրբեջանցիների կողմից հայկական ծիրանի արկղերը տրորելուն՝ «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար, ռուսաստանաբնակ գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում ընդգծեց հետեւյալը. «Թող գան ամբողջ ծիրանն առնեն, փողը տան հայ ժողովրդին, հետո ինչ ուզում են անեն, ուզում են թող լավ տրորեն, օղի քաշեն, խմեն: Կճմռեն, թե ինչ կանեն, իրենց գործն է, կարեւորը, որ մարդիկ հազարավոր կիլոմետրերով ճանապարհ են անցել, բերել-հասցրել են ծիրանն այստեղ, կարողանան վաճառել: Հիմա, թե կգնեն ծիրանն, ինչ կանեն, պետք չի այդքան շեղվել ծիրանի թեմայի վրա: Թող իրենք ծիրան ճմռեն, մեր զինվորներն էլ իրենց… գործն անեն»: 

Անդրադառնալով ծիրանային ֆլեշմոբին՝ Նիկողոսյանը կարեւորեց մեկ այլ հանգամանք. «Ինձ համար կարեորը բոլորի միասնականությունն է, որովհետեւ մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր զարգացումներին: Ոչ ոք չգիտի, թե վաղը լույսն ինչպես է բացվելու: Թող սրա մասին մտածեն, եթե կարող են: Սեւ ու սպիտակի բաժանման ֆանտազիան այստեղ էլ է հայերի մեջները մտած: Դրսում էլ շատ դժվար է դարձել միասնական լինել: Իսկ այդ ամենը գալիս է Հայաստանից: Դեռ ամիսներ առաջ եմ ասել, որ ՀՀ սփյուռքի հանձնակատարը ոչ ճիշտ ժամանակին հայտնվել է ոչ ճիշտ տեղում: Բա սա իր գործը չի՞, ինչո՞վ է զբաղված»:

«Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավարը նշեց, որ հիմա չի ցանկանում շատ ծավալվել Ռուսաստանում առկա հայերի ու ադրբեջանցիների միջեւ շուկայական խնդիրներին, քանի որ ՀՀ դեսպանատունը զբաղվում է դրանով, բայցեւ զգուշացրեց. «Նախկին Խորհրդային երկրներում ադրբեջանական լոբբին աշխատում է շատ հստակ եւ կոնկրետ: Եթե ներսում կառավարելի է այս ամենն, ապա դրսում լրիվ անկանխատեսլի եւ անկառավարելի է: Մարդը կարող է փողոցով սորովարական զբոսնել եւ նրան սպանեն, որովհետեւ ինքը հայ է: Ու դրա համար ոչ ոք պատասխան չտա: Հետեւաբար, մենք հիմա ավելի քան սթափ պետք է լինենք»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում