ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱ` ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՏԿԱՐԱՑՆԵԼ ԵՎ ԶՈՐԱՑՆԵԼ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ. Ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 տարի առաջ
Արխիվ 16-20«Յուրաքանչյուր անձ, ով փորձում է որեւիցե մեկի մասին խոսել, պետք է կոնկրետ փաստեր ունենա: Մենք չենք կարող ինչ-ինչ անձանց առանց փաստարկների խոսքն ընդունել` որպես ճշմարտություն: Որեւէ մեղադրանք, որպեսզի ճմշարիտ լինի, կարիք ունի փաստարկների, վավերագրերի: Այլապես ամբողջ ասածները կլինեն հերյուրանք, բայց ոչ փաստացի մեղադրանք»,- մեզ հետ զրույցում, անդրադառնալով վերջին շրջանում եկեղեցու նկատմամբ իրականացվող տարատեսակ ակցիաներին, ասաց ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ, հավելելով.
- Եթե մենք մեղադրում ենք այս կամ այն կառույցի ղեկավարին, մեղադրում ենք կառույցը, ան-հիմն մեղադրում ենք բոլոր պաշտոնյաներին... կներեք, բայց սա միայն անլուրջ է: Ես անձնապես ճիշտ չեմ համարում այդպիսի մոտեցումը, առավելեւս, որ այդ շարժման մեջ կա հոգեւորական, ով ինչ-որ բաներ է ասում՝ առանց կոնկրետ փաստ ունենալու իր ձեռքին:
- Ինչո՞վ եք պայմանավորում, որ վերջին շրջանում ինչ-ինչ անձինք կարծես թե բացահայտ գրոհ են սկսել եկեղեցու դեմ: Եվ որ պակաս տարօրինակ չէ, այսօր պատասխանատու պաշտոնների են նշանակվում աղանդավորական շարժումների ներկայացուցիչներին, որոնք չեն էլ խորշում այդ մասին բարձրաձայնելուց:
- Ես այսպես պատասխանեմ Ձեր հարցին: Առհասարակ, Հայ առաքելական եկեղեցին վերջին տարիներին բացահայտ թիրախավորվել է, դարձել է նշանակետ, եւ շատերն են իրենց աղեղը լարում` նետը դեպի եկեղեցի արձակելու համար: Ես կարծում եմ, որ տրամաբանական չէ Հայ առաքելական եկեղեցուն մեղադրել որոշ հարցերում, իսկ մյուսներին թողնել խաղաղության կղզյակում: Եթե մենք քննադատում ենք մի կառույցի, ուրեմն պատրաստ լինենք նույն կերպ քննադատել մնացած կառույցներին: Օրինակ, երբ տարիներ առաջ Ավետարանական եկեղեցու` Միքայելյան ազգանունով մի եպիսկոպոս քննադատեց Ավետարանական եկեղեցում առկա դրամի լվացումները ¥շուրջ երեք հարյուր միլիոնի մասին էր խոսքը¤, չգիտես ինչու՝ ոչ ոք չանդրադարձավ դրան, անգամ՝ մամուլը: Բայց երբ Հայ առաքելական եկեղեցու ներսում ինչ-որ մի բան է լինում, ոմանք բռնում են դրա պոչը եւ անընդհատ քննադատում: Թե ինչն է պատճառը, որ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ մարդիկ այդքան ոչ ներողամիտ են եւ դաժան, չեմ կարողանում հասկանալ: Բայց դրան զուգահեռ՝ չափազանց ներողամիտ են աղանդավորական շարժումների նկատմամբ: Թե ինչ է կատարվում դրանց կյանքում, ինչ խայտառակություններ են տեղի ունենում, չգիտես ինչու՝ այդ մասին բոլորը լռում են: Ա՛յ, սա է, որ ես չեմ կարողանում հասկանալ: Նորից եմ կրկնում՝ այդ քսան-երեսուն անձանց կատարածը դատապարտելի է, առավել եւս, երբ փորձ է արվում քրիստոնեության անվան տակ մեղադրել դիմացինին: Այն դեպքում, երբ Քրիստոսն ասում էր՝ «Մի դատիր, որ չդատվես: Ինչ չափով, որ չափես, նույն նույն չափով դու պիտի չափվես»:
- Ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, ո՞ւր են տանում այս խնդրի արմատները:
- Ես կարծում եմ, որ այս խնդրի հետեւում միտումնավոր գործընթաց կա: Այն է` ավանդական եկեղեցին տկարացնել եւ զորացնել նորելուկ, աղվամազ աղանդավորական շարժումները: Սա է ամբողջ խնդիրը, որովհետեւ եթե մարդկանց մեջ տենդենց կա, որ Հայ առաքելական եկեղեցին զուգահեռ գծի վրա դնեն այդ աղանդավորական շարժումների հետ, նշանակում է, որ մարդիկ միտումնավոր ուզում են արժեզրկել Հայ առաքելական եկեղեցու դերը, իսկ այս նորելուկ, աղվամազ աղանդավորական շարժումներին՝ բարձրացնել Հայ առաքելական եկեղեցու պատմական մակարդակի վրա: Որն անտրամաբանական է, կտրված իրականությունից եւ դատապարտելի: Նորից եմ կրկնում` հնարավոր է ոմանք ինչ-որ մեկին չհամակրեն կամ ավելի զորավոր բառով ասած` ատեն, սակայն ոչ ոք իրավունք չունի կառույցի տակ ական դնել: Բայց չի կարելի կաթողիկոսին ուղղյալ մեղադրանքների պատճառով 1700-ամյա կաթողիկոսությունը կործանել:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ, ՈՐԸ ԾԻԾԱՂԵԼԻ ՉԷ

Եվ այսպես, էությամբ հակահայ, «հայի գենը ատող» եւ ապրիլյան պատերազմի հերոսներին գարշելի ծաղրի ենթարկած Կարպիս Փաշոյանը հրապարակային գրառում կատարեց, որ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի սեղանի դիմում է դրել: Այդ հանգամանքը նա բնութագրեց որպես բանականության պարտություն «ռազմահայրենասիրական շիզոֆրենիային»:
ՄԵԾ ՇՈՈՒ ՊՈՒՃՈՒՐԻԿ ՊԱՇՏՈՆԻ ՇՈՒՐՋ
Ինքը` Փաշոյանը, այն թուղթը, որը, իր ասելով, դրել է Արարատ Միրզոյանի սեղանին, հպարտորեն անվանում է «հրաժարական»: Սակայն շատ-շատերը, ինչպես համացանցում, այնպես էլ ռեալ կյանքում, իրավացիորեն մատնանշում են, որ այդպիսի պուճուրիկ պաշտոնների պարագայում խոսք կարող է լինել միայն աշխատանքից ազատվելու դիմումի մասին: Իհարկե լավ է, որ այդ չհայ կերպարանքը դիմում է ներկայացրել, բայց բոլոր դեպքերում մնում է հետեւյալ հարցը` իսկ ինչո՞ւ հանրության վրդովմունք առաջացնող ցինիկ, ազգային բոլոր արժեքները տրորող հայտարարություններով վաղուցվանից հայտնի Կարպիսը նշանակվեց առաջին փոխվարչապետի մամլո խոսնակ: Չէ՞ որ ազգային ամենայն ինչի հանդեպ ծայրահեղ ցինիզմով այդ երիտասարդը հանրահռչակվել էր, երբ դեռ ընդամենը պատմության դպրոցական ուսուցիչ էր, իսկ այնուհետ` լրագրող: Ուստի, կարելի է անվիճելի համարել, որ ե՛ւ փոխվարչապետ Միրզոյանին, ե՛ւ նրա վերադաս Փաշինյանին, ե՛ւ ամբողջ թավշակրոն վարչախմբին միանգամայն ձեռնտու էր այդպիսի կոսմոպոլիտ, չհայ, հակահայ համոզմունքներ ունեցող չինովնիկների նշանակումը: Միգուցեեւ (ինչը շատ հավանական ենք համարում), Փաշոյանը բարձրաձայնում է այն, ինչը մտածում են Միրզոյանը եւ Փաշինյանը: Պարզապես մի տարբերությամբ` նրանք մեծ կախվածություն ունեն «ազատ եւ հպարտ քաղաքացիների» հանրային կարծիքից, քանզի նրանց հիմնական հռչակված նպատակը ԱԺ արտահերթ ընտրություններն են: Իսկ այն, որ Փաշոյանի չհայ ցինիզմը զայրացրել էր նաեւ շարքային նիկոլապաշտ զանգվածին, ակնհայտ է: Եվ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն դա հաշվի առավ, քանզի իր վերջին «լայվ» եթերի ժամանակ ասել էր բաներ, որոնք տեղավորվում են հենց Կարպիսի հիշատակած «ռազմահայրենասիրական շիզոֆրենիայի» մեջ: Նա նաեւ աննպաստ է արտահայտվել կաթողիկոսին փոխելուն ուղղված շարժման ակտիվիստների խուլիգանության հանդեպ ոստիկանության պասիվության առնչությամբ, բայց տպավորություն է, որ դա ձեւական է, քանզի դրան չի հետեւել, պատկերավոր ասած, Վալերի Օսիպյանի «գլուխը թռցնելը»: Ի դեպ, համացանցում սարքվել է շատ պաթետիկ թատրոն` Կարպիսի դիմումի կապակցությամբ: Ֆեյսբուքում հայտնվել են բազում «համերաշխներ», ովքեր սիրով են լցված առ Կարպիս եւ հանդես են գալիս «մենք բոլորս Կարպիս Փաշոյան ենք» տիպի հայտարարություններով ու պահանջում են Արարատ Միրզոյանից չընդունել Կարպիսի «հրաժարականը»: Դրան նաեւ գումարվում են քննարկումներ, թե Կարպիսի ասածը ճիշտ էր, պարզապես ավելի նրբանկատ, «սվաղած» արտահայտություններով: Դա էլ է հակազգային թատրոնի մի մասը, ու, ըստ էության, ստուգում են հանրության տրամադրությունները: Եթե հանրային կարծիքն անհողդողդ մնաց, ապա Կարպիսի դիմումը կբավարարվի, եւ դրանով թավշակրոնների վարչախումբը կվաստակի լրացուցիչ միավորներ «արդարության եւ ազգասիրության» դաշտում: Իսկ եթե վրդովմունքի ալիքն իջավ, ապա այդ զազրելի կերպարանքը կշարունակի պաշտոնավարել, ճիշտ է, միգուցե, նրան կհանձնարարվի փոքր-ինչ կոճկել սեփական բերանը: Դե, իսկ եկեղեցաքանդ ակտիվիստների նկատմամբ ձեւական դատապարտումը թերեւս շարունակվի, բայց առանց իրավապահների պատժիչ գործողությունների: Չէ՞ որ կաթողիկոսին գահընկեց անելու շահառուները կան ե՛ւ վարչախմբի ներսում, ե՛ւ եկեղեցական վերնախավում, ե՛ւ, իհարկե, դրսում...https://iravunk.com/news/62599

Դանիել Իոնիսյանն ազդում էր պատգամավորների նյարդերի վրա

Խորհրդարանում երեկ թեժ քննարկում էր ծավալվել ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ: Ի վերջո, պետք է լինի բաց համամասնակա՞ն, թե փակ ցուցակներ ընտրությունների ժամանակ: Հարցը թեժ քննարկման առիթ հանդիսացավ ԸՕ փոփոխություններով զբաղվող ԱԺ աշխատանքային խմբի նիստին, որտեղ բոլոր խմբակցությունները, ինչպես նաեւ` Կառավարությունն ունեին իրենց տարբերակները: Գործադիրից լիազորված ներկայացուցիչ ԴԱՆԻԵԼ ԻՈՆՆԻՍՅԱՆՆ ասաց, որ կառավարության ծրագրում գրված է, որ հրաժարավում ենք ռեյտինգային ընտրակարգից: ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ էլ հակադարձեց. «Եթե մենք շատ լայն ենք ընկալում ռեյտինգայինը, ապա համամասնականն էլ է ռեյտինգային, քանի որ ռեյտինգավորվում են կուսակցությունները: Ուրեմն` դա էլ չպետք է լինի, եթե տառացի ենք ուզում ընկալել այն, ինչ գրված ծրագրում, եկեք բառախաղ չանենք: Մենք ասում ենք` այս երկուսի համաձայնեցման մասին»: Այդուհանդերձ, Դ. Իոաննիսյանը սկսեց «չեմուչում» անել, ապա կապրիզները մի կողմ դնելով` հավելեց. «Հո, միայն Դանիել Իոաննիսյանի անձնական պատկերացումներով չէ՞»: Ա. Ռուստամյանն էլ սկսեց կատակել. «Արդեն ահագին տեղ բացվեց»: Նիստը վարող ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ էլ, մի պահի Դ. Իոննիսյանին հիշեցրեց, որ ներկաները բոլորն էլ ադեկվատ մարդիկ են: Այնուամենայնիվ, ուշագրավ էր այն, որ խորհրդարանական երկրում ԱԺ չորս խմբակցություններից ներկա պատգամավորները ամեն ինչ անում էին, որպեսզի Դ. Իոննիսյանի սրտով լիներ: Ինչեւէ, հավելենք, որ ի վերջո, խմբակցությունները եկան մի ընդհանուր հայտարարի` որոշեցին առանձին-առանձին ներկայացնել իրենց տեսլականը համամասնական ընտրացուցակների մասին, կամ կազմեն մեկ միասնական դիրքորոշում եւ ներկայացնեն կառավարության դատին: Իսկ հաջորդ անգամ հանդիպել` առանց Կառավարության ներկայացուցչի` հավանաբար սեփական նյարդերը խնայելով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հակաեկեղեցական շարժումը նման է Թոնդրակյան եւ Պավլիկյան աղանդավորական շարժումներին

Հունիսի 6-ին «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները փողոցում անցկացրած ցույցերով չբավարարվելուց հետո անցան լուրջ գրոհի, նախ նրանք պարզապես ներխուժել էին Վեհարան, որտեղ հոգեւորականների նկատմամբ ցուցաբերել էին ոչ հարգալից վերաբերմունք, այնուհետեւ Գնդեվանքի ճանապարհին փակել էին Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը, քաշքշել էին հայրապետին:
Գերաշնորհ Տեր ԳԵՎՈՐԳ եպիսկոպոս ՍԱՐՈՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե հայոց պատմության մեջ եղել են նման դեպքեր, երբ նման կերպ ներխուժեն եկեղեցի կամ պահանջեն կաթողիկոսի հրաժարականը, եպիսկոպոսը նկատեց, որ այստեղ զուգահեռներ կարող է տեսնել Թոնդրակյան (աղանդավորական-սոցիալական շարժում Հայաստանում ` 9-րդ դարից 11-րդ դարերում) եւ Պավլիկյան (պավլիկյան ուսմունքի վրա հիմնված միջնադարյան աղանդավորական շարժում) շարժումների միջեւ. «Այստեղ զուգահեռներ կան, չնայած դրանք հզոր շարժումներ էին, բայց ինչպես տեսնում ենք այստեղ ներդրված որոշակի մոդելներ կան, որի համաձայն նրանք կպնում են որոշակի կետերի: Օրինակ Կորյուն Աբեղան, երբ հայտարարեց, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի հոգու ոչնչացումը Աստծո հրաշքն է, այստեղ նկատում եմ ուղղորդում: Սա ի՞նչ է նշանակում, ուրեմն սրբացնե՞նք Նաիրի Հունանյանին: Իմ կարծիքով` սա ազգային անվտանգության խնդիր է արդեն»,-նշեց Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը: Եպիսկոպոսը վստահ է, որ այս շարժումն ուղղված է, որպեսզի հայ հերոսների դերը ժողովրդի կյանքում նսեմացնեն. «Վազգեն Առաջինը հերոս է, իսկ այսօր Կորյուն աբեղան ասում է թե նա ԿԳԲ-ի դրածոն է եղել, ի՞նչ է սա նշանակում: Երբ ինքներս մեր հերոսներին ոչնչացնում ենք, տակն ի՞նչ է մնում, սա ազգային անվտանգության խնդիր չէ՞, այստեղ ուղղորդում եմ տեսնում բանակի եւ եկեղեցու հանդեպ, իսկ սրանք այն հիմքներն են, որոնց վրա խարսխված է մեր պետությունը, հատկապես այն դեպքում, երբ մեր երկրում նման պատերազմական իրադրություն է»,-փաստեց մեր զրուցակիցը:
«Սա ոչ միայն հոգեւոր, այլ նաև ազգային անվտանգության խնդիր է». Էդուարդ Շարմազանով

Այն, ինչ կատարվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ եւ Վեհափառի դեմ, անընդունելի եւ անթույլատրելի է։
Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների գործողություններիին։
«Սա ոչ միայն հոգեւոր, այլ նաև ազգային անվտանգության խնդիր է։ Եկեղեցին այն եզակի կառույցն է, որը դարերի ընթացքում ունեցել է մեծ հեղինակություն եւ պետականության բացակայության պայմաններում հանդիսացել է հայ ժողովրդի միասնության ու համախմբման ինստիտուտը», – ասաց Շարմազանովը։ Նրա խոսքով, զարգացումները, որին ականատես ենք լինում, լրջորեն վտանգում են մեր ազգային ու հոգևոր արժեքները։ Շարմազանովը չի բացառում, որ այդ նախաձեռնության տակ աղանդավորական կազմակերպությունների կամ միջազգային կառույցների ականջներ լինեն։
«Սա ոչ միայն Վեհափառի, այլև մեր հոգևոր անվտանգությանն դեմ է ուղղված եւ դա մտահոգիչ է։ Ի վերջո, եթե հոգեւոր առումով նայենք, եկեղեցու գլուխը Քրիստոսն է, ոչ թե Վեհափառը, որը Քրիստոսի սպասավորն է, եւ այս առումով, երկրի վրա դրախտ փնտրողները մոլորության մեջ են, երկրի վրա իդեալական մարդիկ չկան», – մեզ հետ զրույցում շարունակեց Շարմազանովը։ Նա չի բացառում, որ նախաձեռնության մեջ ազնիվ մղումով մարդիկ էլ կան, որոնց սակայն, փորձ է արվում մոլորեցնել։
Շարմազանովի համոզմամբ, ոչ միայն իշխանությունը, այլ նաև հասարակությունը պետք է զգոն լինեն։
«Իշխանությունն այս հարցում պետք է խիստ դիրքորոշում ունենա։ Վեհարանի վրա հարձակումը, այնտեղ սադրիչ գործողությունները, Գնդեվանքում կաթողիկոսի վրա հարձակումը անթույլատրելի են։ Եթե որեւէ աղանդավորական շարժման գրասենյակ հանկարծ ինչ-որ մեկը ներխուժեր, կամ անգամ փորձ աներ թթու խոսք ասել որեւէ սեռական փոքրամասնության ներկայացուցչի, բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները վայնասուն կբարձրացնեին, բայց որտեղ են հիմա մարդու իրավունքների այդ ջատագովները, բա 1700-ամյա հոգեւոր կառույցի հայրապետի ու Սուրբ Էջմիածնի նկատմամբ գործունեություններ են կատարվում», – նկատեց Շարմազանովը եւ հավելեց, որ անթույլատրելի է տեսակետը, թե պետությունն այստեղ անելիք չունի։
ՈՒՐԵՄՆ ԱՋԱՊԱՀՅԱՆԸ ՉԻ՞ ՈՒԶՈՒՄ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԴԱՌՆԱԼ

Շիրակի թեմի առաջնորդ ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆՆ օրերս բավականին կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել` անդրադառնալով տեւական ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ ուղղված բողոքի ցույցերին ու նրա հրաժարականի պահանջին: Այնուամենայնիվ շարունակվում են համառ լուրեր շրջանառվել, որ տեւական ժամանակ է, ինչ հենց Աջապահյանն է հավակնում կաթողիկոսի աթոռին: Ինչո՞ւ, ովքե՞ր են նման խոսակցություններ տարածողները, փորձեցինք հետաքրքրվել անձամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանից, ով մեզ հետ զրույցում թեպետ երկար չխոսեց, քանի որ, ինչպես նա փոխանցեց, հիվանդանոցում էր: Այնուամենայնիվ, անդրադարձավ վերը նշված խոսակցություններին՝ ասելով.
- Ես երկու օր առաջ իմ տարածած հաղորդագրության մեջ ամեն բան ասել եմ:
- Բայց լուրեր են շրջանառում, որ Դուք եք հավակնում դառնալ կաթողիկոս:
- Չկա նման բան:
- Այդ դեպքում ո՞ւմ կողմից կարող էր նման խոսակցություն շրջանառության մեջ դրվել:
- Չգիտեմ, անկեղծ ասած, համենայնդեպս` իմ թշնամիների, ոչ թե իմ բարեկամների:
- Փաստորեն, Դուք թշնամիներ է՞լ ունեք:
- Անշուշտ, ես որեւիցե մեկին թշնամի չեմ: Բայց ամեն դեպքում՝ որեւիցե մեկը չի կարող թշնամի չունենալ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
«Ըստ Արսինե Խանջյանի ՀՀ քաղաքացիների առնվազն 98%-ը տգետ են»

Օտար երկրյա քաղաքացի կանադահայ դերասան եւ հասարակական գործիչ ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆԸ կրկին ակտիվացել է եւ սկսել է թելադրել հայաստանյան իշխանությանը, թե ինչ քայլեր անի: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս հույս է հայտնել, թե տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հայաստանում կլուծվի նաեւ ԼԳԲՏԻ մարդկանց «իրավունքների» հարցը: Ընդ որում՝ այս հարցում իշխանությանը չդիմելը, այն օտար ազդեցությունների հետեւանք համարելը Ա. Խանջյանը տգիտություն է որակել՝ վիրավորելով ՀՀ քաղաքացիներին: Իսկ, ըստ էության, սրբապղծությունը որակել հարգանք սիրո եւ անկախ ինքնության հանդեպ։ Անդրադառնալով վերոնշյալին՝ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ նշում է. «Ըստ ամերիկյան Pew հետազոտական կենտրոնի 2015-2016 թթ. տվյալների կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայի երկրների մեջ համասեռամոլության նկատմամբ բացասական վերաբերմունքով Հայաստանը առաջատարն է 98% արդյունքով (http://assets.pewresearch.org/…/CEUP-Overview-Russian-FOR-W… - էջ 31): Փաստորեն, ըստ Արսինե Խանջյանի ՀՀ քաղաքացիների առնվազն 98%-ը տգետ են, քանի որ դեմ են ԼԳԲՏ կոչված պղծությանն ու օրինականացմանը։ Այդ իսկ պատճառով, Արսինե Խանջյանը կարծում է, որ մենք ՝ ՀՀ քաղաքացիների առնվազն 98%-ը վերադաստիարակման կարիք ունենք պղծություններն ու այլասերումները որպես նորմ ընդունելու համար։ Եվ դա պետք է իրականացնի մեր կառավարությունը օրենսդրական դաշտում փոփոխությունների միջոցով»։
Ըստ Հ. Այվազյանի, այլ կերպ ասած՝ սա նշանակում է, որ օրենքով պետք է ստիպեն, որպեսզի այլասերումների ու պղծությունների նկատմամբ բացասական վերաբերմունքը մեր երեխաների մտածելակերպի մեջ ապագայում փոխվի, իսկ ընդվզող ծնողները պետք է օրենքով պատժվեն. «Կրկին անգամ հիշեցնում եմ, որ դեռեւս 2017 թ․-ին ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկման դրեց ՀՀ քրեական օրենսգրքի նոր նախագիծը, որի 197-րդ հոդվածը սահմանում է մինչեւ 2 տարվա ազատազրկում այն ֆիզիկական եւ պաշտոնատար անձանց համար, ովքեր բացասական կեցվածք կցուցաբերեն այլասերումների ու պղծությունների դրսեւորումների նկատմամբ (https://www.e-draft.am/projects/496/about): Եվ չնայած, որ նախագիծը առաջարկվել էր նախորդ իշխանություների օրոք, այն առ այսօր չեղյալ չի համարվել, 2017 թ․-ին անցել է հանրային քննարկման փուլը եւ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո կարող է մտնել Ազգային ժողով», - զգուշացնում է հկ ներկայացուցիչը։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
«Ազատե՛ք մեզ ձեր պիղծ ներկայությունից». սոցցանցում հակադարձում են Արսինե Խանջյանին

Օտար երկրյա քաղաքացի կանադահայ դերասան եւ հասարակական գործիչ ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆԸ կրկին ակտիվացել է եւ որոշել խառնվել հայաստանյան ներքին գործերին` իշխանությանը թելադրելով, թե ինչ քայլեր պետք է անի: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս հույս է հայտնել, թե տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հայաստանում կլուծվի նաեւ ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների հարցը: Ընդ որում՝ այս հարցում իշխանությանը չդիմելը, այն օտար ազդեցությունների հետեւանք համարելը Ա. Խանջյանը տգիտություն է որակել՝ վիրավորելով ՀՀ քաղաքացիների առնվազն 98 %-ին: Իսկ, ըստ էության, սրբապղծությունը եւ այլասերումը որակել, որպես հարգանք սիրո եւ անկախ ինքնության հանդեպ։
Անդրադառնալով Ա. Խանջյանի հայտարարություններին` դերասանուհի ԶԱՐՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ հակադարձում է. «Տիկի՛ն, հուսալ պետք չէ, մի ողջ ազգի սերուցք է կանգնած եւ ատսմնրով է պաշտպանելու դարերից եկած եւ մեզ ժառանգված ազգային արժեքները: Ձեր կեղտոտ ձեռքերը ե՛ տ պահեք , պղծելու մեր աստվածային սուրբ գեները ... Ձեզ թույլ չի տա Բարձրյալը»:
Իսկ գրող, հրապարակախոս ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ նշում է, որ ինքն էլ է կարծում, թե այլասերական մարդիկ պետք է պաշտպանված լինեն. «Դրա համար նրանց առողջական որակավորումը պետք է վերստին վերադառնա Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության ցանկը՝ որպես հիվանդություն, ինչպես եւ եղել է մինչ 1991 թ.-ը։ Նորից կստանան հոգածություն եւ բուժում՝ ինչպես թոքախտով, ցերոզով կամ սիֆիլիսով տառապող մարդիկ։ Ու եթե ցանկան դուրս գալ շքերթների, միայն վերջիններիս հետ։ Օրինակ՝ թոքախտով, քոսով, եղունգի սնկիկով, մեզուղիների խաթարումով, ցերոզով, սիֆիլիսով ու սեռական անորոշությամբ տառապողների շքերթների։ Ի՞նչ վատ բան է․ այլասերականը նույնքան հավանականություն կունենա ուսուցիչ կամ համայնքապետ աշխատելու, որքան սիֆիլիտիկը։ Դա՛ կլինի արդար, այլապես խտրականություն է, խտրականություն»։
Ըստ Լ. Ավետիսյանի, ընդհանրապես, կարելի է սահմանել ամենամյա տոն,որը կամփոփի հիվանդների շարքերը եւ կնպաստի թոքախտի, քոսի, եղունգի սնկիկի, մեզուղիների խաթարման եւ այլասերման համապարփակ հավաքագրումն ու բուժումը: Այնուհետեւ մտավորականը հարց է ուղղում Ա. Խանջյանին. «Արսինե, քեզ համար ո՞ր մի հիվանդությունն է առավել հոգեհարազա՞տ, ճի՛շտն ասա»։
Արժանապատիվ ՏԵՐ ԽՈՐԵՆ քահանա ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ գտնում է, որ Արսինե Խանջյանի ասածի մեջ զարմանալու ոչինչ չկա. «Ցավոք դա վաղուց էր պարզ, ավելի ճիշտ՝ վերջին մի քանի շաբաթների դեպքերն են այդ վկայում: Մեկնարկը տրված է Եկեղեցու դեմ հարձակումներով: Էլթընջոնների, Թանկյանի հետ ուս-ուսի՝ «դաստիարակեք մարդկանց մտածելակերպը»»:
Պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆՆ էլ հարց է ուղղում. «Բրիտանական թագուհու հպատակները մեկը մյուսին ե՞ն էստաֆետը հանձնում: Էլթոնուհուց հետո հիմա էլ սա՞ է եկել: Աշխարհում ինչքան հայազգի անբարո, գեյ-լեսբի ու ծախու շներ կան, հիմա մեզ պետք է «առաջադիմության» դասե՞ր տան...Ազատե՛ք մեզ ձեր պիղծ ներկայությունից, սատանայի դեսպաններ: Նաեւ վստահաբար իմացեք. եթե ամբողջ աշխարհում պղծությունների հաղթարշավ իրականացրել եք, ապա Հայաստան աշխարհում ձեր տերերի՝ խավարի ուժերի, նրանց գործակիցների ու կամակիցների ատամները փշրվելու են, որովհետեւ Տերն է քայլում իր ժողովրդի առջեւից, եւ Նա է մեր թիկնապահը, որովհետեւ պատերազմը Տիրոջն է, եւ Տերով մենք հաղթելու ենք»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
«Նոր Հայաստան, նոր հայրապետ»-ը` մորմոնների մասնաճյո՞ւղ

21-րդ դարում առանցքային, սակայն քողարկվող տեղեկատվությունը հաճախ դրվում է բոլորի աչքի առաջ: Հենց դրանից ելնելով էլ, մենք փոքր-ինչ զննեցինք «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ»` կաթողիկոսի հրաժարականը պահանջող շարժման ֆեյսբուքյան հարթակի էջը: Եվ այսպես, էջի վերնագիրն է «Նոր Հայաստան, նոր Հայրապետ/Nor Hyastan, nor Hayrapet», որպես բնութագրիչ եւ հիմնական տեղեկություն անգլերեն գրված է «Church of Christ», այսինքն` «Քրիստոսի եկեղեցի», որը ակտիվ հղումով բերում է մի շարք, ուր առաջին տողում հայտնաբերում ենք «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի»: Այսինքն` ամերիկյան մորմոնների հայաստանյան էջը: Վստահ կարելի է համարել, որ դա պատահական չէ, իսկ ինչքանով է խորը նշյալ շարժման եւ մորմոնների կապը, հասնում է արդյո՞ք մորմոնների պարզ մասնաճյուղի կարգավիճակի` դա լրացուցիչ ուսումնասիրության ենթակա հարց է: Ինչը եւ կանենք առաջիկայում:
Մակունցը չի մեկնաբանում Օրբելյանին աշխատանքից ազատելու լուրերը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանին Օրբելյանը թատրոնը ղեկավարում է 2017 թվականից: Ըստ տարածված խոսակցությունների` ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն արդեն մի քանի օր է լծված է Օրբելյանի պաշտոնում փոխարինող գտնելու գործով: Իբրեւ թե նախկին նախարար Արմեն Ամիրյանը օրենքի խախտմամբ է Օրբելյանին նշանակել այդ պաշտոնում, եւ այժմ նախարար Մակունցը, կարելի է ասել, ԱԱԾ-ի դեր է կատարում` ուսումնասիրում է գործը:
Թե որքանով է տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, «Իրավունքը» փորձեց պարզել ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցից, սակայն նախարարի մամլո խոսնակը փոխանցեց. «Նախարարը չի մեկնաբանում լուրը»:
Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ էլ շրջանառվում էին խոսակցություններ, թե Կ. Օրբելյանը պատրաստվում է հրաժարական տալ, սակայն Կ. Օրբելյանը «Իրավունքի» հետ զրույցում հերքեց այն` ասելով. «Հրաժարական չեմ տվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, դեռ ավելին` մենք նոր թափով ենք շարունակում մեր աշխատանքները, ծրագրերը շատ են, նոր ու հետաքրքիր բազմաթիվ գաղափարներ ունենք, որոնք անպայման պետք է կյանքի կոչենք: Շարունակում ենք մեր աշխատանքային գործունեությունը եւ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարվա համար ունենալու ենք 5 պրեմիերա: Մշակույթը հավերժական արժեք է, մշակույթը վեր է ամեն ինչից, եւ մեզ համար գերագույն սկզբունք է հավատարիմ մնալ բարձր արվեստին` հենց այդ տարբերակով ծառայելով ժողովրդին: Սա է մեր առաքելությունը, մեր թատրոնի յուրաքանչյուր արտիստի առաքելությունը, ինչը մենք սիրով ու պատասխանատվությամբ ենք անում»:
Մշակույթի նախարարին կից խորհուրդ կստեղծվի` Վիոլետի դեմքո՞վ

ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է նախարարին կամ նախարարությանը կից խորհրդի ստեղծում, որում ներգրավված կլինեն մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարար Լիլիթ Մակունցն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը:
«Մեր որդեգրած մոտեցման համաձայն` պետք է ստեղծվի նախարարությանը կամ նախարարին կից այնպիսի մի մարմին, որը անկախ նախարարի և քաղաքական փոփոխությունից, պետք է հստակ պատկերացում ունենա, թե մշակութային ինչ ռազմավարություն է պետք: Խորհուրդը պետք է հստակ իմանա՝ ինչ քայլերով առաջ շարժվել»,-նշեց Մակունցը:
Նախարարի հավաստմամբ՝ խորհրդում ներգրավված են լինելու մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, որոնք քաջատեղյակ են խնդիրներին:
Ելնելով այն հանգամանքից, որ Մակունցի կողքին ասուլիսում նստած էր պոռնոպոէզիայի եւ քֆուրի մեծ վարպետ Վիոլետ Գրիգորյանը կարելի է ենթադրություններ անել այդ խորհրդի կազմի ու որակի մասին:
«Կյանքի խոսքի» ներկայացուցիչը ազատման դիմում է ներկայացրել

Սիրելի ընկերներ, այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։ Ուրախ եմ, որ լավ թիմում եմ աշխատել։ Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, 《Աշտարակ կաթի》և թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից։ Բայց և այնպես, բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ և իրականությանը ճակատ առ ճակատ հանդիպենք։ Իմ աջակցությունն եմ հայտնում ներկայիս գործադիր իշխանությանը։ Ուժերիս ներածին չափով օգնական եմ լինելու նրան։ Լավ մնացեք...
Հ.Գ. խղճիս և Աստծո առաջ ուղիղ եմ
Այս մասին գրում է վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանն իր ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ Գ. Աճեմյանը«Կյանքի խոսք» կրոնական կառույցի ներկայացուցիչ է:

«Կյանքի խոսք»-ում ե՛ւ վրդովված են, ե՛ւ հիսաթափված

Կառավարության գործերի կառավարիչ «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչ Գեւորգ Աճեմյանի հրաժարականը նույնքան սկանդալային էր, ինչքան որ իր կարճ պաշտոնավարման ընթացքը: Իր ֆեյսբուքյան էջում աշխատանքից հեռանալու գրառումի «bye bye»-ի տակ արդեն իսկ կա 250 նամակներ, որոնք ըստ իրենց բովանդակությամբ մեծ մասամբ պատկանում են «Կյանքի խոսքի» հետեւորդներին: Նամակների մի մասը բացահայտում է, որ Գեւորգ Աճեմյանը մեծ ներդրում է ունեցել, այսպես կոչված, սիրո եւ համերաշխության հեղափոխության մեջ: Ինչպես հայտնի է, նա ի սկզբանե գտնվել է Նիկոլ Փաշինյանի կողմին եւ ապահովել է վերջինիս ու իր աղանդի միջեւ կապը: Հետեւապես` այսօր «Կյանքի խոսքի» անդամները, որոնք հեղաշրջմանը ամենաակտիվ մասնակցությունն ունեին, իրենց խաբված են զգում: Այսպես, օրինակ` Համլետ Խնկոյանը գրում է. «Այդ մարդը, որ հեղափոխության մեջ իր ներդրումը ունենում էր, էդ ո՞ւր էիք, խի՞ չէիք խոսում»:
Նամակների մյուս մասում «Կյանքի խոսքի» անդամները դատապարտում են Գեւորգ Աճեմյանի արկածախնդիր պահվածքը, որով նա բացահայտեց «Կյանքի խոսքի» էութունը, ու դրանով իսկ հասարակության աչքում խայտառակ արեց այդ աղանդը: Այսպես Նունե Փահլեւանյանը գրում է. «Դուք հալածանք բերեցիք «Կյանքի խոսքի» հանդեպ Ձեր դիրքրոշումը դրսեւորելով եւ հիմա ուզում եք թողնել հեռանալ... Եթե չէիք կարող մինչեւ վերջ կանգնել, ուրեմն ժամանակին լքեիք»: Եվ վերջապես, հնչում են կարծիքներ, որ Նիկոլը ստիպեց Գեւորգ Աճեմյանին դիմում գրել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելուց հետո:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է (ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅՆԸ` «ԵԼՔԻ» ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ, ԲՀԿ-Ի ԹԵԿՆԱԾՈՒ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ)
– Тот, кто нам мешает, тот нам и поможет.
ԲԱՆ Ա ՓՈԽՎԵԼ
Ըստ Ռուբեն Ջաղինյանի` հայկական հեռուստատեսության լուրերը բաժանվում են երեք մասի` ում բռնեց Նիկոլը, ում բաց թողեց եւ ինչպես է այդ ամենն արդարացնում:
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՄԲ ԾՆՎԱԾՆԵՐԸ (ՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐԻ` ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ 37 ԹՎԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՈՎ ԴԱՆՈՍՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ գենետիկների` ուսումնասիրելով նիկոլական ակտիվիստների տոհմածառը, համոզվում ես, որ նրանց ճնշող մեծամասնության պապերը 37 թվին դանոսչիկներ են եղել…
ՈՒՏՈՂ-ՈՒՐԱՑՈՂԸ (ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ «ՍԱՆԻՏԵԿԻՑ» ԴԺԳՈՀԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Աղբավերամշակման միջազգային կազմակերպության` ապերախտ Նիկոլը «Սանիտեկի» աղբամաններով փողոցները փակելով` հեղափոխություն արեց, իսկ հետո դժգոհում է:


