Այսօր լրանում է ժողովրդական արտիստ ԲԱԲԿԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ծննդյան 103-ամյակը

Արխիվ 16-20

Այսօր լրանում է ժողովրդական արտիստ ԲԱԲԿԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ծննդյան 103-ամյակը: Նրա խաղացած շատ և շատ դերեր սիրվելով հանդիսատեսի կողմից փառք և ճանաչում են բերել: Կանցնեն տարիներ, բայց նրա խաղացած Սայաթ-Նովան հավերժ կմնա մեր բոլորի սրտերում:  

Շնորհավոր ծնունդդ , հայ խոսքի մեծագույն վարպետ: 

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանը ծնվել է 1917թ. հուլիսի 18-ին Թիֆլիսում։ 1933թ. սկսել է դերասանական գործունեությունը Թիֆլիսի Պատանի հանդիսատեսի հայկական թատրոնից, իսկ 1944-56թթ. որպես դերասան հանդես է եկել Թիֆլիսի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում:
1956թ., Վարդան Աճեմյանի հրավերով, տեղափոխվել է Երևան և շարունակել դերասանական գործունեությունը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Պեպո), «Քանդած օջախ» (Օսեփ), Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Միքայել), Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (Բեն Ալեքսանդր), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Արա Գեղեցիկ), «Արտավազդ և Կլեոպատրա» (Արտավազդ), և այլն:
1957թ. նկարահանվել է հայկական ֆիլմերում` «Սայաթ-Նովա» (1960թ.), «Հյուսիսային ծիածան» (1960թ.), «Սարոյան եղբայրներ» (1968թ.), «Քաոս», «Կամոյի վերջին սխրանքը» (1973թ.) և այլն: Աշոտ Քաջվորյանի հետ գրել է «Աղասի» դրաման (ըստ Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի), որը 1947թ. բեմադրվել է Թիֆլիսի հայկական թատրոնում: Պարգևատրվել է մի շարք շքանշաններով, մեդալներով: 1961թ. արժանացել է Հայաստանի, 1972թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է 1986 փետրվարի 14-ին Երևանում:

Նունե Զաքարյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում