«Այդ նույն «վրե՞ժն» էր, որ 15-րդ դարում քանդեց բազմազգ քաղաքակրթության կենտրոն բյուզանդական կայսրությունը». Ռուզաննա Խաչատրյան

Արխիվ 16-20

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կարդացի Թուրքիայի պաշտպանության նախարարի, Թուրքիայի խորհրդարանի 4 կուսակցությունների, թուրք և ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վերջին օրերին Տավուշում ծավալված իրադարձությունների մասին։

Դրանք շատ հաճախ ոչ թե պետության բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններ են, այլ հայ ժողովրդին սեփական հողում սեփական սահմանը պաշտպանելու իրավունքից զրկելու անթաքույց սպառնալիք։
Այսօր թուրք և ադրբեջանական մամուլը ողողված է վրեժի և ցասումի խոսքերով։

 

Այդ նույն «վրե՞ժն» էր, որ 15-րդ դարում քանդեց բազմազգ քաղաքակրթության կենտրոն բյուզանդական կայսրությունը։
«Վրեժ», որից դրդված` 20-րդ դարում ցեղասպանության ենթարկեցին իրենց տիրապետության տակ գտնվող հայ ժողովրդին և այլ դավանանք կամ ազգային պատկանելություն ունեցող ժողովուրդների։
Իսկ ինչի՞ց դրդված 1974 թվականին ներխուժեցին Կիպրոս։

21-րդ դարում այդ նույն «վրեժը» ֆինանսավորում է իսլամիստ ծայրահեղականներին, որոնք «վրեժխնդրային» տարբեր գործողություններ են իրականացնում Լիբիայում, Սիրիայում՝ մահ և ավերածություններ սփռելով։
Կարծում եմ, դա «վրեժ» է համաշխարհային քաղաքակրթությունից։

ամենի գնահատականը պետք է շուտափույթ տան միջազգային կազմակերպությունները, և հետևություններ անեն համաշխարհային քաղաքականության մեջ մեծ դերակատարում ունեցող Ռուսաստանը, Եվրոպան, Ամերիկան։

․․Փաստորեն, հայոց պատմական Տավուշում ապրող և իր հայրենի բարձունքները հսկող հայը, որի հրամանատարը թույլ չի տվել, որ հակառակորդի «ուազ»-ը մտնի մեր դիրք, Թուրքիայի պաշտպանության նախարարի մակարդակով սպառնալիք է ստանում։
Իսկապես զավեշտալի է․․․

Խոնարհումս հանուն Հայրենիքի նահատակված մեր քաջերի հիշատակին։
Շտապ ապաքինում բոլոր վիրավորներին։

Եվ աչալուրջ, խաղաղ ծառայություն Հայկական բանակի՝ սահմանին կանգնած զինվորներին ու սպաներին»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում