Ամո՛ւր կացեք եւ շարունակեք Ձեր աստվածային առաքելությունը` ի պաշտպանություն մեր ժողովրդի ու մեր երկրի. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի պատգամը սահմանում կանգնած մեր զինվորին
Արխիվ 16-20«Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվելիք ցանկացած ոտնձգություն ձախողման է արժանանալու, որովհետեւ եկեղեցին հավետ է, իսկ սրանք` կգան էլ, կգնան էլ: Առաքելական, սուրբ եւ անմահ եկեղեցին իր հիմնադրման օրվանից մինչ օրս կանգնած է անսասան ու շարունակելու է կանգնել մինչեւ Քրիստոսի երկրորդ գալուստը»,- «Իրավունքի» հետ զրույցում` անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրից դուրս մղելու քննարկումներին, ասաց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, հավելելով.
-Ով ինչ ուզում է թող անի, ամեն ինչ ժամանակավոր է, սրանք էլ` կգան ու կանցնեն աղջիկս, ժամանակը խոսքերս կապացուցի:
Անդրադառնալով սահմանային իրավիճակին, սրբազան հայրը իր խոսքը հղեց նաեւ սահմանում կանգնած մեր զինվորներին.
- Օրհնում եմ մեր զինվորներին, ամո՛ւր կացեք եւ շարունակեք Ձեր աստվածային առաքելությունը` ի պաշտպանություն մեր ժողովրդի ու մեր երկրի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

