«Եթե կդիմեն ոտնձգությունների և սադրանքների՝ կստանան արժանի հակահարված».Արծրուն Հովհաննիսյան
Արխիվ 16-20Հակառակորդի գործողությունները անհրաժեշտ խորությամբ և ծավալով տեսնում ենք,- այսօր հայտարարել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ գործողություններին հետեւում ու վերլուծում են, թե արդյոք հակառակորդը պահպանում է այնպիսի ներուժ, որով կարողանա մեծ ծավալի սադրանքներ իրականացնել։
«Այո պահպանում է հակառակորդը այդ ներուժը և մենք էլ դա տեսնում ենք և այդ գործողությունները մեր համար շատ պարզ են։ Ըստ անհրաժեշտության, եթե կդիմեն ոտնձգությունների և սադրանքների՝ կստանան արժանի հակահարված»,- շեշտեց նա։

