Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 461-ով
Արխիվ 16-20Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 461-ով,11 հիվանդ մահացել է։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսպիսով՝ հուլիսի 18-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 34462 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 10507 մարդ, կատարվել է 143,114 թեստավորում, առողջացել է 23123 վարակված։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 631 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 201-ն են:

