Մոսկվա գետը դուրս է եկել ափերից եւ հեղեղել մայրաքաղաքի զբոսայգու առափնյա հատվածը
Արխիվ 16-20Մոսկվա գետը դուրս է եկել ափերից: Մայրաքաղաքի առանձին շրջաններում ջրի մակարդակը բարձրացել է մոտ մեկ մետրով։ Այսպես, ջրի տակ է անցե Ֆիլեվսկի պուրակը Մոսկվայի արեւմուտքում: Այս մասին տեղեկացնում է life.ru-ն:
Մայրաքաղաքում արդեն մի քանի օր է անձրեւ է տեղում, իսկ օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին իջնում է մինչեւ 13-15 աստիճան ։ Այնուամենայնիվ,օդերեւութաբանների կանխատեսումներով՝ ամռան երկրորդ կեսը Ռուսաստանում խոստանում է տաք լինել։

