Հայաստանյան սորոսականները թուլացել եւ հաճո՞ւյք են ստանում, թե՞ հակահարվածի ծրագրեր են մշակում

Արխիվ 16-20

Տավուշյան բախումների համատեքստում նկատնեցին մի քանի դրվագներ, որոնք թեեւ մասամբ ուղղիղ առնչություն ունեն բախումների հետ, մասամբ՝ ոչ, բայց անշուշտ նույն շղթայի օղակներն են։

Սկսենք այն հերթական արշավից, որը հայաստանյան սորոսականենրը փորձում էին ծավալել մեր երկրում գտնվող ռուսական ռազմաբազայի դեմ։ Բայց փոխարենը, Հայաստան հասան ռուսական գերժամանակակից ՍՈւ-30ՄՍ ինքնաթիռները, իսկ ռուս մասնագետներն ու «աս«»-երը ՀՀ ԶՈւ օդաչուական կազմի հետ անցկացրեցին դասընթացներ՝ օգնելով տիրապետեր նոր տեխնիկային։ Այնքան հաջող, որ հուլիսի 10-ին ՌԴ օդաչու-փորձարկողներին՝ Ռուսաստանի Դաշնության հերոս Վյաչեսլավ Յուրիի Ավերյանովն ու Եվգենի Վյաչեսլավի Ավերյանովը ընդունեց ՀՀ պաշտպանության նախարարը՝ հանձնելով պետական պարգեւներ։ Այսինքն, հայ օդաչուները տավուշյան բախումների բառացիորեն շեմին պատրաստ էին ՍՈւ-30ՄՍ-ներով իրականացնել, եւ բախումներին զուգահեռ, այդ ինքնաթիռներն անցան մարտական ծառայության։ Ընդ որում, մեծապես նպաստելով, որ Ադրբեջանն անգամ չմտածի Տավուշում ավիացիա կիրառելու մասին, ինչն անշուշտ Բաքվին մեծապես կարող էր օգնել։

Ու այս ամենից զատ, հայաստանյան բանակը մարտական գործողությունների հենց նախնական պահից վերահսկողության տակ առան ադրբեջանական մի քանի դիրքեր, որոնցից կարելի էր հսկել ոչ միայն ադրբեջանական թիկունքային գոտիները, այլ մինչեւ իսկ՝ դեպի Վրաստան-Թուրքիա գնացող խողովակաշարերը։ Ընդ որում, հայկական ուժերը առնվազն պետք է մտահոգվեին, որ ոչ միայն ռազմական, այլ ընդհուպ՝ աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող այդ կետերը վերահսկելը կարող է բերել լուրջ հետեւանքների, քանի որ արեւմուտք գնացող  նավթամուղը, գազամուղն ու երկութուղին թիրախավորելը պետք է, որ ծայրահեղորեն մտահոգեր ոչ միայն Թուրքիային, այլ նաեւ՝ Իսրայելին։ Սակայն մեր ուժերի գործողությունների մեջ մտահոգություն չկար, ինչը լկարող էր լինել միայն մեկ դեպքում՝ կային երեշխիքներ, որ Թուրքիան ոչ մի դեպքում ռազմական միջամտություն չի ցուցաբերելու։

Իրոք, թեեւ Թուրքիան քանիցս ամենակոշտ սպառնալիքները հնչեցրեց, սակայն այդպես էլ որեւէ գործնական քայլի չգնաց։ Ընդ որում, մինչ Թուրքիան սպառնում էր, Հայաստանի ռուսական ռազմաբազան, ինչպես նաեւ՝ ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ենթակայության տակ գտնվող այլ ուժեր, այդ թվում՝ Աբխազիայում տեղականված զորախումբը, ինչպես պաշտոնապես հայտարարվեց, ռազմական վարժանքներ սկսեց։ Ընդ որում, այնքան ցուցադրական, որ Անկարայում հազիվ թե դա աննկատ մնար․ ավիացիայի թռիչքները հենց թուրքական սահմաններին էին։

Ու այս ամենից հետո երեկ էլ հայտնի դարձավ, որ ՌԴ-ն Անվտանգության խորհրդի մակարդակով քննության է առել տավուշյան բախումները ու հայտարարել՝ ստանձնում է միջնորդի դեր, որպեսզի իրավիճակը լիցքաթափվի եւ վերահաստատվի հարաբերական կայունությունը: Ու միաժամանակ վերսկսվեց ադրբեջանական նավթի արտահանումը Բաքու-Նովորոսիյսկ խողովակաշարով, որը այս տարեսկզբից կանգ էր առել, իսկ Բաքուն որեւէ կերպ չէր ցանկանում վերսկսել։ Իսկ մատակարարումները վերսկսելուն, անշուշտ, չէին կարող չնպաստել հիշատակված երկու փաստը՝ հայկական ուժերի կողմից արեւմուտք գնացող նավթամուղի թիրախավորումն ու այն, որ Թուրքիան այդպես էլ չկարողացավ օգնել Ադրբեջանին։

Թվարկված փաստերը դժվար չէ իրար կապել եւ գալ հավանականության միանգամայն բարձր աստիճան ունեցող տրամաբանական հետեւության։ Սակայն մեկ հարց, այնուամենայնիվ, մնում է՝ իսկ ինչո՞վ են զբաղված հայաստանյան սորոսականները, թուլացել եւ հաճո՞ւյք են ստանում, թե՞ հակահարվածի ծրագրեր են մշակում։

Ս․Աբրամյան

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում