«Հրապարակ». Ադրբեջանում սորոսականներ չկա՞ն

Արխիվ 16-20

Որքանո՞վ եք հնարավոր համարում գունավոր հեղափոխությունն Ադրբեջանում՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Տաթեւ Հայրապետյանին։ «Այս պահին նման բան հնարավոր չեմ համարում՝ ամեն ինչ կախված է, թե ինչպես կընթանան զարգացումները հայ-ադրբեջանական սահմանին, դրանից էլ կախված` որքանով կսրվի Ադրբեջանում ներքաղաքական, ներկլանային պայքարը։ Ալիեւը ճնշել է ցանկացած այլընտրանքային դրսեւորում, կարծիք՝ հասկանալով, որ դա խիստ ռիսկային է իր իշխանության համար, ընդ որում՝ Ադրբեջան պետության սպեցիֆիկան հաշվի առնելով։ Պետք է նաեւ ասել, որ նման շրջադարձերի դեպքում հնարավոր է այնտեղ իշխանության գան առավել ծայրահեղական-ազգայնական, նույնիսկ` իսլամական ուժեր»: Ո՞ւմ նկատի ունեք։ «Նկատի ունեմ այն իսլամական ուժերին, որոնց Ալիեւը պարբերաբար ճնշման է ենթարկում` ահաբեկչական խմբեր անվան տակ»: Այնուհանդերձ, նման ուժեր այս պահին կարծես չկան։ «Այդ դեմքերը հիմնականում բանտարկված են, բայց եթե իրար գլխի հավաքվեն, բողոքական կրիտիկական մասսա ունենան, նման մարդիկ կհայտնվեն»: Այնտեղ սորոսականներ չկա՞ն։ «Չգիտեմ, թե սորոսական ասելով ինչ նկատի ունեք»: Դե, գլոբալիստներ, «Բաց հասարակության» հիմնադրամի ներկայացուցիչներ, քաղակտիվիստներ։ «Ադրբեջանն ազատ խոսքի, մարդու իրավունքների եւ այլ նմանատիպ միջազգային կառույցների գործունեությունը խիստ սահմանափակել է իր տարածքում, որովհետեւ բռնապետական ռեժիմ է»: Սերժ Թանկյանն ասել է` ժամանակն է Ադրբեջանում եւս թավշյա հեղափոխություն անել։ «Չեմ ուզում մեկնաբանել Սերժ Թանկյանին. դա իր անհատական կարծիքն է»: Բայց Թանկյանը «կարծել» էր, եւ Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն։ «Ես հասկանում եմ Սերժ Թանկյանի միջազգային ռակուրսն ու նպատակը, բայց, միեւնույն է, չեմ մեկնաբանի»: Նա այդքան հայտնի ու գլոբալ խաղացո՞ղ է։ «Առնվազն բազմաթիվ հետեւորդներ ունեցող անհատ է, եւ իր խոսքը հաստատ կհասնի Ադրբեջան»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում