Գերմանիայի թեմակալ առաջնորդն ու թեմական խորհուրդը դիմել են Գերմանիայի ԱԳ նախարարին
Արխիվ 16-20Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ՍԵՐՈՎԲԵ եպիսկոպոս ԻՍԱԽԱՆՅԱՆԸ եւ թեմական խորհուրդն այսօր նամակով դիմել է Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարար Հայքո Մաասին եւ Գերմանական Խորհրդարանի խմբակցությունների արտաքին հարաբերությունների խոսնակներին, ինչպես նաեւ Կաթողիկե եւ Ավետարանական եկեղեցիների ղեկավար եպիսկոպոսներին եւ Գերմանիայի Միջեկեղեցական Կեդրոնական Խորհուրդի ատենապետին՝ Հայաստանի հյուսիսային սահմանների վրա վերջին օրերին ադրբեջանական հարձակումների առնչությամբ։ Գրությամբ նրանք խնդրել են նամակների հասցեատերերին դատապարտել ադրբեջանական իշխանությունների ռազմական հռետորաբանությունը, նրանց ստորաբաժանումների հարձակումները եւ կողմերին կոչ են արել վերադառնալ խաղաղ բանակցությւնների սեղան։ Այս մասին տեղեկացնում են թեմի առաջնորդարանի մամլո դիվանից:

