Թորոսյանը ոչնչացնում է հայաստանյան ուռուցքաբանությունը

Արխիվ 16-20

Հայտնի դարձավ, որ եւս մեկ բուժհաստատություն, այն էլ՝ մեղ մասնագիտական ուղղվածության, փակվելու է ստանդարտ դարձած՝ օպտիմալացման անվան տակ։ Այսինքն, այն նույն ժամանակահատվածում, երբ Առողջապահության նախարարությունն աղմկում է, թե երկրի հիվանդանոցային հզորությունները խիստ անբավարար են, ավելին, փորձում է այդ պատրվակի անվան տակ, օգտվելուվ արչտակարգ դրության այսքան երանելի առավելություններից, իրենով անել նաեւ մասնավոր կլինիկաները, կողքից աննկատ այդ նույն հիվանդանոցները շարունակում են փակել։

Խոսքն այս անգամ Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի մասին է։ Այսինքն առողջապահական մի այնպիսի ուղղվածության, որն ամենամահաբերներից է, ընդ որում, անգամ պաշտոնական վիճակագրությունն է այստեղ արձանագրում վարակվածության աճ։ Իսկ ահա Թորոսյան Արսեն կոչվածը, ով, չմոռանանք, դեռ անձական պատասխանատվություն է կրելու կորոնավիրուսից ՀՀ 817 քաղաքացու (այդ թիվը դեռ կավելանա) մահվան համար, ահա այսպես էլ «պայքարում» է կորոնավիրուսի դեմ՝ բուժհաստատությունները փակելով։

Պատճառաբանությունը նույնն է՝ 2019 թ․ ապրիլին Աջողջապահության համաշխարհային կազմակերպության, Քաղցկեղի հետազոտման միջազգային հետազոտության մասնագետները եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ եղել են հիվանդանոցում, կատարել ուսումնասիրություններ եւ տվել են անբավարար գնահատական։ Իսկ ահա Ուռուցքաբանական դիսպանսերի տնօրեն Վալերիկ Շիրինյանը հայտնել է, ու որ այդ «անբավարար» ասվածը շենքային պայմաններն են Այսինքն, Արսենի այդքան սիրած ՎՕԶ-ից եկել են, ասել՝ այս ինչ վատ շենք, ու այդ նույն ՎՕԶ-ի հարազատ տղան որոշել է՝ փակել։

Իսկ պատկերն ավելի ռեալ հասկանալու համար համակարգի մեր աղբյուրը հուշեց, որ պետք է իրավիճակին ավելի ընդլայնական նայել։ Այսինքն, թե կոնկրետ ի՞նչն է Արսեն կոչեցյալը «օպտիմալացնում»։ Նախ՝ նեղ մասնագիտական բուժհաստատությունները, թեեւ դրանք ուղղված են ամենամահացու եւ դրսում թանկարժեք բուժում պահանջող հիվանդությունների բուժմանը։ Հաջորդ թիրախն էլ ծննդատներն են։ Ընդ որում, նեղ մասնագիտական բուժհաստատություններից էլ Արսենը նախապատվելիներ ունի՝ Գյումրու դեպքը ցույց տվեց, որ հատուկ կենտրոնացում ունի ուռուցքաբանական կենտրոնների դեմ։ Ընդ որում, Գյումրու դեպքը ցույց տվեց, որ նպատակը հենց փակելն է։ Հակառակ դեպքում, եթե ընդամենը շենքային պայմաններն են վատ, ասենք, եթե անգամ նյութատեխնիկական, բարելավեք, ո՞վ է ձեռքներդ բռնել։ Բայց չէ՝ շենքը վատն է, պետք է կենտրոնը փակել։ Այնպես, ինչպես թիրախավորել է նաեւ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտը, ինչի մասին վերջերս տեղեկացրել էինք (https://iravunk.com/news/115469)։ Թե ինչու է Արսենը կենտրոնացել նաեւ ուռուցքաբանության դեմ, նույն հրապարակման մեջ այս հավանական տարբերակներն էինք ներկայացրել․

«1. Թորոսյանը հանդիսանում է միջազգային մաֆիայի ներկայացուցիչ, որի նպատակն է ոչնչացնել Հայաստանում առողջապահական համակարգը ընդհանրապես, իսկ Ֆանարջյանի անվան ինստիտուտը հանդիսանում է այդ համակարգի կարեւորագույն օղակներից մեկը:

2. Թորոսյանը նպատակադրվել է ոչնչացնել ինստիտուտը, որպեսզի ձեռք գցի դրա շենքին եւ սարքավորումներին, մասնավորեցնի դրանք եւ հետագայում նորից վերաբացի, սակայն արդեն մասնավոր հիմունքներով:Այդ վարկածի օգտին խոսում է նաեւ այն, որ ժամանակին Նիկոլն ու Թորոսյանը խոսում էին ուռուցքաբանության նոր կենտրոն ստեղծելու մասին: Ընդ որում, պարզ չէր, թե որն է լինելու եղած ինստիտուտի ճակատագիրը այդ դեպքում: Խոսելուց այն կողմ, իհարկե, գործն առաջ չանցավ: Ոչ մի տեղ նոր կենտրոնի վերաբերյալ ոչ մի շարժ չկա: Հետեւապես, կարելի է ենթադրել, որ խոսքը գնում էր եղած կենտրոնը լուծարելու եւ նույն տեղում արդեն մասնավոր հիմունքներով «նոր» կենտրոն ստեղծելու մասին:

3. Թորոսյանը բիզնես է անում տարբեր մասնավոր ընկերությունների միջոցով, իսկ Ֆանարջյան ինստիտուտի հետ բիզնես անելը ավելի դժվար է: Հայտնի է, որ մասնավոր բուժհաստատություններով, որոնցից մեկը նաեւ հենց իրենն է, փող լվալը շատ ավելի հեշտ է: Այս վարկածի օգտին խոսում է նաեւ այն, որ շուրջ մեկ տարի առաջ Թորոսյանի անվան հետ պայթեց մեծ սկանդալ, երբ նա պետական հսկայական միջոցներ ուղղում էր իր, իր կնոջ, բարկամ-ընկերների բուժհաստատություններին՝ համապատասխան չափով պակասեցնելով դրանք այլ նմանատիպ հիվանդանոցներից: Դրա օգտին է խոսում նաեւ այն, որ հենց կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում Թորոսյանը համագործակցում եւ ֆինանսական միջոցներ էր ուղղում ոչ բոլոր հիվանդանոցներին, ինչի հետեւանքով կորոնավիրուսային հիվանդները հարյուրներով հերթի մեջ էին սպասում բուժման, իսկ հիվանդանոցային հնարավորությունները չէին օգտագործվում»:

Միա-ամանակ նաեւ կարծիք էինք հայտնել, որ «Թեեւ Արսեն Թորոսյանը կատարել է այնքան հանցագործություններ, որ մեկով ավելի, մեկով պակաս արդեն էական չէ: Սակայն Հայաստանի ուռուցքաբանության գլխին կախված վտանգը դառնում է խիստ առարկայական»: Եվ ահա Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի պատմությունը գալիս է հուշելու, որ մեր ենթադրություններում առանձնապես չէինք սխալվել։ Ֆիքսենք նաեւ, որ Գյումրու կենտրոնի որոշումը կառավարությունն արդեն հաստատել է։ Դա նշանակում է, որ հայաստանյան առողջապահությունը ոչնչացնելու հարցում Թորոսյանը մենակ չէ։

Ս․Աբրամյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում