Ունենք ֆեյսբուքյան ֆիդայիններ և ֆիդայիններ առաջնագծում. Գևորգ Գևորգյան
Արխիվ 16-20Սահմանային լարված իրավիճակի և ադրբեջանական սադրիչ գործողությունների մասին զրուցեցինք ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանի հետ:
Մեր այն հարցին, թե ո՞րն է պատճառը, որ հազարավոր ցուցարարներից Ադրբեջանում ընդամենտը 150 կամավոր իր աջակցությունը հայտնել իր երկրին, մեր զրուցակիցը պատասխանեց հետևյալը.
Եթե մի քանի հազար մարդ ցույցի է մասնակցում, սակայն 150 քաղաքացի է իր անունը նշում որպես կամավոր, նշանակում է, որ այդ մարդկանց ռազմական ոգին զրոյական վիճակում է:
«Եթե 9 միլիոնից ընդամենը 150 քաղաքացին է պատրաստ կռվել և գտնվել իր բանակի կողքին, նշանակում է, որ Ադրբեջանն ընդամենենը բռնապետական երկիր է: Այդ ցեղն ընդհանրապես չգիտի, թե ինչ բան է ազատությունը: Ադրբեջանը զուրկ է մարդկային ազատ ոգու պայքարի գաղափարից»:
Գևորգ Գևորգյանի դիտարկմամբ` հայ զինվորը դարեր շարունակ ապրել է ազատ երկրում և պայքարել իր իսկ ազատության համար:
«Նույնիսկ չեմ համեմատի հայ զինվորի ոգու մարտական պատրաստակամությունը նրանց հետ: Մենք հազարամյա պատմություն ունեցող երկիր ենք, իսկ թշնամին անհասկանալի, արհեստական պետություն է»:
Ի պատասխան մեր այն հարցին, թե գործող իշխանություննրի այս օրերի կեցվածքն ի՞նչ է ենթադրում, մեր զրուցակիցը նշեց հետևյալը.
«Մենք հիմա ունենք ֆեյսբուքյան ֆիդայիններ և ֆիդայիններ առաջնագծում: Անկախ ներքաղաքական իրավիճակից հայ ազգն ունի ֆենոմենալ ունակություն, այն է, երբ սահմանին կա վտանգ, երբ պետականությանը վտանգ է սպառնում հայ ազգը մեկ բռունց է դառնում: Ներքաղաքական խնդիրներն այս պարագայում պետք է մի կողմն դնել և միասնական դառնալ»:
Հայկ Գևորգյան

