Ե՞րբ կլինի ԵՊՀ ռեկտորի ընտրությունը
Արխիվ 16-20Տևական ժամանակ է, ինչ մայր բուհը հայտնվել է «շների» ու « գելերի» ձեռքում գործիք: Գրեթե մեկ տարի է, ինչ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը թափուր է, և չի հայտնվում այն մեկ «արժանին», ով իսկապես կգոհացնի գործող իշխանությանը:
Մեր տեղեկություններով, ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնը գործող իշխանության սրտով է, քանի որ իշխանությունները տարակուսանքի մեջ են:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, թեև իշխանություններն ունեն իրենց « սրտի ռեկտորը», սակայն պարզվում է, որ օրինակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շատ է մտահոգվում այս ամենով, և անընդհատ փնտրտուքների մեջ է:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ևս մայր բուհը չի ունենա ռեկտոր:
Հայկ Գևորգյան

