Իսրայելական SkyStriker հարվածային ԱԹՍ-ը մեր տղաների մոտ է հայտնվել․ ռազմագետ
Արխիվ 16-20Իսրայելական SkyStriker հարվածային ԱԹՍ-ն «սաղ-սալամաթ» մեր տղաների մոտ է հայտնվել։
Սա շատ թանկարժեք ձեռքբերում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։
«Նման կարգի ԱԹՍ-ները անվնաս ձեռք բերելը պրակտիկայում շատ դժվար է, քանի որ հիմնականում այնպիսի համակարգեր են տեղադրված լինում, որ երբ ԱԹՍ-ն ինչ-ինչ տեխնիկական խնդիրների պատճառով ընկնում է, այդ ժամանակ միանում է, այսպես ասած, «система самоуничтожения»-ն, որի նպատակն է ԱԹՍ-ի վրա աշխատող ալգորիթմների և այլ տեխնիկական տվյալների ոչնչացումը։
Կարճ ասած, եթե էս սարքը ողջ-առողջ մեր մոտ է, ապա թշնամին պրոբլեմներ ունի, և մեր ինժեներների կողմից հետազոտվելուց հետո ապագայում է՛լ ավելի մեծ պրոբլեմներ է ունենալու»,- գրել է նա:

