Տուրիզմի ոլորտի աշխատակիցները և՞ս կիրականացնեն բողոքի ակցիա
Արխիվ 16-20Կորոնավիրուսով պայամանվորված, ինչպես արդեն գիտենք Հայաստանում շատ ոլորտներ կանգնել են փակուղու առաջ: Դրանցից ամենախոցելին թերևս զբոսաշրջության ոլորտն է, որն արդեն մի քանի ամիս է ինչ ուղղակի, կամ անուղղակի «մահացել» է:
Մեր տեղեկություններով, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները պատրաստվում են միանալ ռեստորանային ոլորտի աշխատակիցներին և Կառավարության շենքի առաջ բարձրացնել իրենց բողոքի ձայնը:
Մեր աղբյուրը փոխանցում է, որ անգամ արտակարգ իրավիճակի պայմաններում, քաղաքացիները պատրաստ են փողոց դուրս գալ, և բարձրացնել իրենց բողոքի ձայնը:
Հայկ Գևորգյան

