Նիկոլ Փաշինյանը՝ Սիփան Փշինյանի սելֆիների մասին
Արխիվ 16-20Ինչպես երեկ Iravunk.com-ը գրեց, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը ռմբակոծվող Տավուշում չի դադարում սելֆիներ անել: Ըստ մեր աղբյուրի, տեղաբնակները բավականին զայրացած են վերջինիս վրա, և պատրաստվում են դիմել մարզպետին, կամ ՊՆ Դավիթ Տոնոյանին, խնդրելով, որ «չարաճճի» երեխա հիշեցնող Սիփանի սանձերը հավաքեն:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների. երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանի ականջին հասել են այն լուրերը, որ Սիփան Փաշինյանը « համը » հանում է, ու ահա վերջինս արել այսպիսի մեկնաբանություն.
«Լավ է անում սելֆի է անում, ես էլ լինեի իր փոխարեն կանեի»:
Ի դեպ այս նախադասությունը շատերի զարմանքն ու զայրույթն է շարժել:
Հայկ Գևորգյան

