Ցեղասպանությունը հո պոզով-պոչով չի լինում
Արխիվ 16-20Ադրբեջանը, միտումնավոր սահմանային լարում սկսելով Հայաստանի հետ, ուղղակի սպառնալով Տաուշի բնակավայրերի ՀՀ քաղաքացիների անվտանգությանը, այժմ էլ սպառնում է պայթեցնել ատոմակայանը՝ վտանգելով տարածաշրջանում ապրող քաղաքացիների անվտանգությանը: Ինչքան պետք է վստահ լինի իր անպատժելիության, միջազգային հանրության թողտվության մեջ, որ նման հայտարարություն անի: Իրավամբ, միջազգային հանրության, գերտերությունների հանցագործ անտարբերության պայմաններում նման հանցագործ հայտարարության պատասխանը իմ և իմ նման, կարծում եմ, հազարավոր, հարյուր հազարավոր քաղաքացիներիս պատասխանը հետևյալն է.
Արևելյան իմաստությունն ասում է՝ մի գետը երկու անգամ չեն մտնում: Առաջին Արցախյան հերոսամարտի ժամանակ Հայերը՝ իմ և ինձանից ավագ սերունդը սովորեցրեցինք ձեզ վազել, երկրորդը սկսելու դեպքում ձեզ կսովորեցնենք լողալ:
Լևոն Բաղդասարյան
#ԼեվԳրուպ
#փաստաբանական_գրասենյակ

