Պանդեմիան ազդակ է մարդկանց համար վերանայելու կյանքն ու անձը. Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան. տեսանյութ
Արխիվ 16-20Երկրում տիրող համաճարակի պատճառով այս տարի Վարդավառի տոնակատարություն տարբերվելու է մյուս տարիներից:
«Պանդեմիան ազդակ է մարդկանց համար վերանայելու կյանքն ու անձը»,- «Իրավունք»TV տաղավարում ասաց Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:
– Ինչպե՞ս եք պատկերացնում դիմակներով Վարդավառը:
– Մենք երբեւիցե չէինք պատկերացնի, որ հնարավոր կլինի ինչ որ մի օր գա որ մենք փողոցում շոգին, ամառվա տապին դիմակով շրջենք: Կյանքում միշտ լինում են երեւույթներ, որոնք որ մենք չենք պատկերացնում, բայց տեղի են ունենում: Հորդորս հնարավորինս զգույշ լինել: Այն ամենն ինչ որ կատարվում է Աստծո թույլտվությամբ է կատարվում եւ Աստծո կամքով: Թերեւս այս պանդեմիայի ընթացքը, երբ որ մենք անցանք խիստ սահմանափակումների, թող ազդակ լինի մարդկանց համար վերանայելու սեփական կյանքը եւ անձը:
– Միգուցե սա Աստծո փորձությունն է մեզ:
– Աստված չի փորձում, բայց թույլ է տալիս, որ մարդու վրա ինչ որ փորձություն իջնի, որպեսզի մարդ իրեն վերանայի: Երբ մենք ասում ենք . "լավ ուրիշ օր կհասցնեմ պատարագին գալ, այսօր չգամ հետո կգամ: Աստված փակեց դռներն ու ասաց` մի եկեք, ոչ մեկդ էլ չի գալու: Կկարոտեք ինքներդ կցանկանաք, կբաղձաք, որ գաք: Եվ դա կլինի, երբ մարդկանց մոտ շատ բաներ փոխվեն:
Նունե Զաքարյան
Զրույցի շարունակությունը դիտեք «Իրավունք»TV եթերում:

