Ավինյանն արդեն մարդկանց նյարդերին է ազդում
Արխիվ 16-20Ինչպես բոլորիս է հայտնի` դեռևս սույն թվականի մարտի 24-ից պարետատունը մի որոշում ընդունեց, համաձայն որի առավոտյան ժամը 10:00-12:00-ը սուպերմարկետներ կմտնեն միայն տարեցները:
Սկզբնական շրջանում այս և այսօրինակ շատ որոշումներ գուցե նորմալ էին դիտարկվում, սակայն հիմա, երբ հանվել են էական գրեթե բոլոր սահմանափակումները, գործում է հանրային տրանսպորտը, որտեղ չկա ժամային և տարիքային որևէ սահմանափակում, մարդիկ սկսել են զայրանալ պարետատան, հատկապես` պարետ Տիգրան Ավինյանի անտրամաբանական որոշումների վրա:
Քաղաքացիները բողոքում են, որ նույն տրանսպորտից իջնում են օրինակ և 70 տարեկան ուղևորներ, և 25 տարեկան, սակայն սուպերմարկետները վերոնշյալ ժամերին թույլատրում են միայն տարեցներին:
Ըստ քաղաքացիների` պարետատան հերթական հիմար և անհասկանալի որոշումներից մեկն էլ այն է, թե տաքսիներում վարորդի մոտ չի թույատրվում նստել , սակայն օրինակ շուրջ երեք քաղաքացի առանց սոցիալական հեռավորություն պահելու կարող են քիթ քթի տված նստել վարորդի ետևի նստարանին:
Հայկ Գևորգյան

