Կյանքից հեռացավ հայկական ֆուտբոլի նշանակալից դեմքերից մեկը

Արխիվ 16-20

Հուլիսի 15-ին կյանքից հեռացավ հայկական ֆուտբոլի նշանակալից դեմքերից մեկը՝ Խորհրդային Հայաստանի վաստակավոր մարզիչ Աշոտ Գուրգենի Սարիբեկյանը:

Նա ծնվել է 1932 թվականին Թբիլիսիում, որտեղ եւ սկսվել է նրա ֆուտբոլային ուղին: Տեղափոխվելով Երեւան՝ 1948-1951 թվականներին սովորել է Մռավյանի անվան դպրոցում: 1953-55թթ. եղել է Իժեւսկ քաղաքի «Զենիթ» ակումբի ֆուտբոլի թիմի կիսապաշտպան: 1955 թվականին, ընդունվելով Երեւանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտ, ներկայացնում է ՖԻՄԱ-յի ֆուտբոլային թիմը, որի կազմում երկու տարի անց դառնում է Խորհրդային Միության ֆիզկուլտ ինստիտուտների ֆուտբոլային առաջնության չեմպիոն:

Ուսումն ավարտելուց հետո 1959 թվականին աշխատանքի է ընդունվում Երեւանի մանկապատանեկան ֆուտբոլի դպրոց՝ նախ որպես մարզիչ, այնուհետեւ՝ դպրոցի ուսմասվար: 1981-1982 թվականներին որպես մարզիչ աշխատանքի է հրավիրվում Երեւանի «Արարատ» թիմ: Իսկ 1982-ին` վերադառնում հարազատ դպրոց, որտեղ եւ աշխատում է մինչեւ 2004 թվականը՝ զբաղեցնելով ուսմասվարի, այնուհետեւ՝ փոխտնօրենի պաշտոններ:

Աշոտ Սարիբեկյանը հայկական եւ համաշխարհային ֆուտբոլին տվել է այնպիսի մարզիկներ, ինչպիսիք են Սուրեն Մարտիրոսյանը, Խորեն Հովհաննիսյանը, Աշոտ Խաչատրյանը, Հունան Պողոսյանը եւ ուրիշներ: Իսկ նրա մարզած Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականը 1984-ին դարձել է Խորհրդային Միության գավաթակիր: Հայկական ֆուտբոլի պատմության էջերում Աշոտ Սարիբեկյանը ունեցել է զգալի ավանդ ու թողել է իր հետքը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում